Պսորիազը և հղիությունը

Պսորիազը և հղիությունը

Պսորիազը մաշկի բորբոքային հիվանդություն է՝ պայմանավորված գենետիկական, իմունալոգիական և արտաքին գործոններով: Հիվանդությունը հրահրող արտաքին գործոններն են սթրեսը, որոշ դեղամիջոցների ընդունումը և վարակիչ հիվանդությունները: Կնոջ հորմոնային ֆոնի փոփոխությունները նույնպես ազդում են հիվանդության ընթացքի վրա, ընդ որում՝ հնարավոր է վատթարացնեն կամ բարելավեն վիճակը: Կանանց մտահոգում է, որ իրենց հիվանդությունը կարող է փոխանցվել երեխային: Պսորիազը վարակիչ չէ և կարելի է կրծքով կերակրել՝ առանց որևէ վախի: Թեպետ, այն ունի գենետիկական նախահակում: Պսորիազը հղիանալուն չի խոչընդոտում և կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա բացասական ազդեցություն չի թողնում:

Ոմանց համար հիվանդությունը թեթև ընթացք է ստանում հղիության դեպքում, ինչը հավանաբար պայմանավորված է էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների բարձր մակարդակով, իսկ ծննդաբերությունից հետո սկսում է ավելի ծանր արտահայտվել: Հիվանդության վատթարացում նկատվում է նաև դաշտանադադարի դեպքում, կամ հնարավոր է հենց այդ ժամանակ այն սկսի առաջին անգամ ի հայտ գալ:

Պսորիատիկ արթրիտի դեպքում հղիությանը զուգահեռ կնոջ մոտ հնարավոր է ուժգնանան հոդացավերը, ինչը պայմանավորված է քաշի ավելացմամբ:

Կարդացեք՝ Հղիության ընթացքում քաշի ավելացման բնական չափը:

Հնարավոր է պսորիազը սկսվի հղիության ընթացքում և ծանր արտահայտվի: Պատճառը կրկին հորմոնային տատաումներն են և վիտամին D-ի նյութափոխանակության խանգարումը: Որովայնի մաշկի, շեքի շրջանում առաջանում են կարմիր ախտահարումներ:

Հղիության ընթացքում առաջացած պսորիազը սովորաբար անհետանում է ծննդաբերությունից հետո:

Բուժումը

Հղիության ընթացքում պսորիազի բուժումն առաձնակի դժվարություն է ներկայացնում, քանի որ շատ դեղամիջոցներ հակացուցված են՝ այդ թվում նաև տեղային կիրառման պատրաստուկները: Դա պայմանավորված է նրանով, որ դեղորայքն ունի տերատոգեն ազդեցություն, այսինքն կարող է առաջացնել պտղի զարգացման անոմալիաներ:

Հղիության ընթացքում հակացուցված են A վիտամինի հիմքով պատրաստուկները, D վիտամինի հիմքով պատրաստուկները կարելի է կիրառել շատ քիչ քանակությամբ միայն: Հղիության ընթացքում թույլատրելի են հանգստացնող, փափկեցնող և խոնավեցնող քսուքները: Երբեմն կարելի է կիրառել գլյուկոկորտիկոիդային պրեպարատներ, սակայն խորհուրդ չի տրվում կիրառել այն որովայնի, ուսերի և կրծքի շրջանում՝ հաշվի առնելով զոլերի առաջացման վտանգները:

Չի թույլատրվում հղիության ընթացքում ընդունել ացիտրետին և մետոտրեկսատ, քանի որ դրանք մեծացնում են բնածին դեֆեկտների և ինքնաբուխ վիժման վտանգները: Հղիություն կարելի է պլանավոր նշված դեղորայքից հրաժարումից մի քանի ամիս անց: Ի դեպ, մետոտրեկսատն ազդում է նաև սպերմատոգենեզի վրա, հետևաբար եթե ամուսինն ընդունում է այս դեղամիջոցը, ապա խորհուրդ չի տրվում հղիություն պլանավորել դեղորայքի ընդունման և բուժումը դադարեցնելուց հետո 3 ամիսների ընթացքում:

Հղիության ընթացքում թույլատրելի դեղամիջոց է ցիկլոսպորինը, սակայն այն կիրառվում է միայն ծանր դեպքերում, քանի որ մայրիկի օրգանիզմում առաջացնում է կողմնակի ազդեցություններ:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար