5 միֆ առողջարար սննդի մասին

«Միայն դիետայի շնորհիվ է հնարավոր նիհարել», «Կարևորը հաճախ ուտելն է», «Միսն ու հացը վնասակար են» և այլն։ Այս պնդումները ոչ մի կապ չունեն առողջարար սննդակարգի հետ։

Միսն ու հատիկավորները վնասակար են և պետք է հրաժարվել դրանցից

Այսօր հաճախ ենք լսում, որ կատարյալ կազմվածք ունենալու համար անհրաժեշտ է սննդաբաժնց հանել մսային ու հատիկավոր մթերքները։ Չնայած այդ հանգամանքը կարող է օգնել փոքրաթիվ մարդկանց, բայց արդյունքն այնուամենայնիվ կախված է մարդուց։

Ոմանց համար միսն անհրաժեշտ մթերք չէ, մյուսներն էլ առանց մսի կորցնում են իրենց ուժն ու շարունակ թուլություն զգում։ Պատճառն այն է, որ ոմանք կարող են տանջվել օրգանիզմում երկաթի կամ սպիտակուցի պակասից։ Միս գնելիս համոզվեք, որ այն թարմ է, տեղական։

Հատիկավորների պարագայում էլ նույնը կարելի է ասել։ Ոմանց դրանք կենսականորեն անհրաժեշտ են, որովհետև էներգիայի աղբյուր են, ոմանց համար էլ գլյուտեինը տանելի չէ, և չեն կարողանում մարսել այդտեսակ մթերքները։

Հնարավոր չէ դրսում առողջարար սնունդ ուտել

Բոլորս ենք հասկանում տանը պատրաստված սննդի բացարձակ օգտակարությունն ու շահավետությունը։ Ոչ միշտ ենք, սակայն, ժամանակ ունենում տանը կերակուր պատրաստելու համար։ Պետք չէ մտածել, որ եթե աշխատավայրում ընդմիջման համար տնից ուտելիք չեք վերցրել, ուրեմն ստիպված եք լինելու արագ սնունդ գնել։ Այդ դեպքում ուշադրություն դարձրեք սուպերմարկետներում գործող սննդի բաժիններին, որտեղ պատրաստում են նաև առողջարար կերակուրներ։

Հնարավոր չէ առույգանալ առանց կոֆեինի

Առավոտյան ձվով, վարսակով էներգետիկ նախաճաշ ընտրեք։ Օրվա ընթացքում ընկուզեղեն կերեք։ Եթե չեք դիմանում առանց կոֆեինի, կանաչ թեյ խմեք։

Միայն դիետայի օգնությամբ է հնարավոր նիհարել և սկսել առողջ ապրելակերպ վարել

Ոչ։ Ոչ մի դիետա ձեզ չի սովորեցնի առողջ ապրելակերպ վարել և ընդմիշտ նիհարել։ Այն դիետաները, որոնք ուղղված են կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ կիլոգրամներ կորցնելուն, հաճախ վնասում են օրգանիզմին, իսկ կորցրած կիլոգրամներն արագ վերականգնվում են։

Փորձեք այնպես անել, որ օրվա ընթացքում քաղց չզգաք։ Շատերն այնքան զբաղված են լինում աշխատավայրում, որ մոռանում են սնվել կամ էլ ժամանակ չեն գտնում։ Լիարժեք սնվելու փոխարեն քաղցը կոտրելու համար քաղցրեղեն են ուտում, թխվածքաբլիթ և այլն, իսկ երեկոյան ուտում են ամբողջ օրվա փոխարեն ու պառկում բազմոցին։ Հարկավոր է չորաբլիթներն ու քաղցրեղենը փոխարինել գազարով, ընկուզեղենով, խնձորով, առավոտյան լիարժեք նախաճաշել, ինչպես նաև չսնվել համակարգչի առջև աշխատելուն զուգահեռ։ Գոնե կես ժամ հատկացրեք ճաշին։

Հարկավոր է հազվադեպ սնվել և այրել կալորիաները

Հաճախ կալորիաներն այն հիմնական տարրերն են, որոնց դեմ սկսում ենք պայքարել, երբ ցանկանում ենք նիհարել։ Իրականում պետք է կենտրոնանալ ոչ թե կալորիաների, այլ քաղցի զգացման վրա։ Եթե ցանկանում եք ուտել, մի հրաժարվեք սննդից։ Սակայն եթե նկատել եք, որ միշտ քաղցած եք, մտածեք սննդի որակի մասին։ Եթե ուտում եք կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն և արագ սնունդ, ապա արագորեն սպառում եք դրանցից ստացած էներգիան առանց հագենալու։ Այդ պատճառով էլ ուտելուց մեկ ժամ անց կրկին քաղց եք զգում։ Հաշվի առեք նաև ձեր վիճակը։ Եթե ամեն օր մարզվում եք, ապա ավելի շատ կալորիաների կարիք կզգաք։

Ոչ մի դեպքում սոված չմնաք։ Այո, մի քանի օրվա ընթացքում գուցե զգալիորեն նիհարեք, բայց այդպիսի սթրեսից հետո օրգանիզմը կսկսի ճարպ պահեստավորել և քաշը կվերադառնա կրկնակի ծավալով։ Եթե ցանկանում եք բեռնաթափել օրգանիզմը, փորձեք մի ամբողջ օր բանջարեղեն կամ մրգեղեն ուտել։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: