Հարպտղային հեղուկով էմբոլիա

Հարպտղային հեղուկով էմբոլիա

Պտղաջրով էմբոլիան բարդություն է, որն առաջանում է, երբ ամնիոտիկ հեղուկը ներթափանցում է մոր արյան հոսքի մեջ՝ հանգեցնելով շոկի և թրոմբոհեմոռագիկ համախտանիշի։

Առաջացումը

Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել ուժգին ծննդաբերության, ուտերատոնիկ միջոցներով արգանդի կրճատումը ոչ ռացիոնալ կերպով խթանելու, գերջրության, բազմապտուղ հղիության, խոշոր պտղի, պտղի հետույքային առաջադրության, պտղապարկի վաղաժամ պատռվելու և այլ դեպքերում։ Պտղաջուրը կարող է հայտնվել մոր արյան հոսքում նաև արգանդի ու արգանդի պարանոցի վնասված անոթների միջոցով, ինչպես նաև կեսարյան հատման ընթացքում։

Կլինիկական պատկերը

Հաճախ պտղաջրով էմբոլիան առաջանում է ծննդաբերության առաջին կամ երկրորդ փուլում, հազվադեպ՝ վերջին կամ վաղ հետծննդաբերական փուլում։ Պտղաջրով էմբոլիան, սակայն, կարող է զարգանալ ոչ միայն ծնդաբերության ընթացքում, այլև հղիության ընթացքում, ինչպես նաև հետծննդաբերական շրջանում։

Պտղաջրի՝ մոր արյան հոսք ներթափանցելու պատճառով դիտվում է հիպերհիդրոզ, գրգռվածություն, հազ, փսխում և այլն։ Զարգացող սրտանոթային սուր անբավարարությունն արտահայտվում է դեմքի և ծայրանդամների ցիանոզով, տախիկարդիայով։ Հաճախ կոլափս է զարգանում, շնչառությունն արագանում է կամ դանդաղում, մակերեսային դառնում։ Հիվանդը գանգատվում է գլխացավից, ոտքերի կամ կրծքավանդակի ստորին մասի ցավից։ Ուղեղի հիպոքսիայի հետևանքով առաջանում են կլոնիկ, ավելի ուշ՝ տոնիկ ջղաձգումներ և գիտակցության կորուստ։

Միաժամանակ աճում են թոքերի այտուցվածության նշանները։ Շնչառությունն աղմկոտ է դառնում, փրփրային նյութի արտահոսք է դիտվում։ Թոքասրտային անբավարարության ֆոնին շոկի զարգացումը կարող է հանգեցնել մահվան։

Եթե հաջողվում է վերացնել շոկը և հեմոստազի խանգարումները, ապա հնարավոր է, որ հիվանդի մոտ հետծննդաբերական թարախաբորբոքային բարդություններ, ուղեղի արյունաշրջանառության խանգարումներ ի հայտ գան։

Ախտորոշումը

Ախտորոշումը հիմնված է՝

  • հնարավոր էթիոլոգիական պատճառների հետազոտման վրա, 
  • կլինիկական համապատասխան ախտանշանների վրա, 
  • կատարվող պաթոֆիզիոլոգիական փոփոխությունների գնահատման վրա։ 

Կարևոր դեր է խաղում հեմոստազի համակարգի հետազոտումը։ Գործիքային մեթոդներից կիրառում էն էլեկտրասրտագրությունը և կրծքավանդակի ռենտգենոլոգիական հետազոտությունը։

Բուժումը

Բուժման նպատակն է՝

  • սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքի վերականգնում, 
  • արնահոսության դադարեցում, 
  • հեմոստազի շտկում, 
  • կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի աշխատանքի կարգավորում։ 

Անհետաձգելի բուժական միջոցառումների անցակցումից հետո հարկավոր է ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատման միջոցով կամ բնական ճանապարհով՝ կախված մանակաբարձական իրավիճակից։

Հետծննդաբերական հնարավոր բորբոքումներից խուսափելու նպատակով նշանակվում է հակաբորբոքային թերապիա։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար