Կորդոցենտեզ

Կորդոցենտեզ

Կորդոցենտեզն ինվազիվային միջամտություն է, որի ընթացքում կատարում են պորտալարի անոթների պունկցիա (ասեղնածակում) լաբորատոր հետազոտությունների համար արյուն վերցնելու կամ պտղին արյան լուծույթներ և/կամ դեղամիջոցներ ներարկելու նպատակով։

Դասակարգումը

Ըստ պորտալարին հասնելու ձևի՝

  • պունկցիայի (ասեղնածակման) ադապտերի օգտագործմամբ, 
  • «ազատ ձեռքի» մեթոդ։ 

Ըստ կատարման ձևի՝

  • մեկ ասեղով, 
  • երկու ասեղով։ 

Ցուցումները

  • Բնածին և ձեռքբերովի արատների պրենատալ ախտորոշում։
  • Պտղի ունեցած հիվանդության ախտորոշում և ծանրության աստիճանի գնահատում։
  • Պտղի ֆունկցիոնալ վիճակի գնահատում (արյան կենսաքիմիական ցուցանիշներ, հորմոնների պարունակություն)։ 
  • Ֆետոթերապիա (արյան լուծույթների և/կամ դեղամիջոցների ներարկում)։

Հակացուցումները

  • Բորբոքային սուր պրոցես կամ քրոնիկական բորբոքման սրացում։ 
  • Հղիության սպառնացող կամ սկսվող ընդհատում։ 

Միջամտության պայմանները և հետվիրահատական շրջանի առանձնահատկությունները

Միջամտությունը կատարվում է հղիության երկրորդ կեսին։ Հիմնականում անզգայացման անհրաժեշտություն չի լինում։ Միջամտությունից հետո կատարվում է պտղի ֆունկցիոնալ վիճակի գնահատում (սրտխփոցի առկայություն և պարբերականություն)։ Ըստ ցուցման նշանակվում է պահպանիչ թերապիա, հակաբիոտիկային կանխարգելում և/կամ թերապիա։

Բարդությունները

  • Հաճախ հանդիպող բարդություն է պորտալարի ասեղնածակման հատվածում արնահոսությունը, ինչը տևում է առավելագույնը մեկ րոպե։
  • Պտղի ֆունկցիոնալ վիճակի խանգարում։ 
  • Հղիության ընդհատում։ 
  • Պորտալարի հեմատոմա։ 
  • Վարակում։ 
  • Վիժման սպառնալիք։
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: