Խորիոնբիոպսիա (թավկենու բիոպսիա)

Խորիոնբիոպսիա (թավկենու բիոպսիա)

Խորիոնբիոպսիան ինվազիվ միջամտություն է, որի շնորհիվ խորիոնի թավիկներ են վերցվում պտղի բնածին և ժառանգական հիվանդությունները հայտնաբերելու նպատակով։ Ըստ խորիոնին հասնելու տեխնիկայի՝ լինում է տրանսաբդոմինալ և տրանսցերվիկալ, ըստ կատարման տեխնիկայի՝ մեկ ասեղով, երկու ասեղով։

Ցուցումներ

  • Հղի կնոջ տարիքը 35 է և բարձր։ 
  • Ընտանիքում (կամ նախորդ հղիությունների ընթացքում) Դաունի համախտանիշ կամ քրոմոսոմային այլ հիվանդություններ ունեցող երեխայի առկայություն։ 
  • Ընտանիքում զարգացման բնածին արատներ ունեցող երեխայի առկայություն։ 
  • Ծնողների կարիոտիպի (քրոմոսոմների հավաքակազմ) անոմալիաներ։ 
  • Պտղի քրոմոսոմային հիվանդությունների կենսաքիմիական և/կամ ուլտրաձայնային մարկերների կամ զարգացման բնածին արատների առկայություն և այլն։

Հարաբերական հակացուցումներ

  • Բորբոքային սուր պրոցես կամ բորբոքային քրոնիկական պրոցեսի սրացում։ 
  • Սպառնացող կամ սկսվող վիժման կլինիկական և/կամ ուլտրաձայնային նշանների առկայություն։

Նախապատրաստում հետազոտությանը

Խորիոնբիոպսիան կատարվում է հղիության 10-12-րդ շաբաթում։ Նախքան խորիոնբիոպսիաննպատակով կատարվում է ՈւՁՀ հղիության ժամկետի, պտղի սրտխփոցի, թավկենու՝ խորիոնի տեղակայման, ցերվիկալ ուղու երկարության, արգանդի տոնուսի վիճակի հստակեցման նպատակով։ Միջամտությունը հիմնականում կատարվում է առանց ցավազրկման։

Բարդությունները

Հնարավոր է, որ սեռական ուղիներում արյունային արտադրություն դիտվի տրանսցերվիկալ խորիոնբիոպսիայից հետո։ Հիմնականում այդ արտադրությունն ինքնուրույն է դադարում՝ չազդելով հղիության ելքի վրա։ Պատահում է, որ բիոպսիայից հետո ռետրոխորիալ հեմատոմա է առաջանում, որը սովորաբար ներծծվում է մինչև հղիության 16-րդ շաբաթը։ Տրանսաբդոմինալ եղանակի դեպքում հազվադեպ է արյունային արտադրություն առաջանում։ Հազվադեպ են հանդիպում նաև ինֆեկցիոն բարդությունները, վաղաժամ ծննդաբերությունը և վիժումը։

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…