Ամնիոսկոպիա

Ամնիոսկոպիա

Ամնիոսկոպիան պտղաջրի հետազոտման մեթոդ է, որի դեպքում ամնիոսկոպի միջոցով բժիշկը զննում է պտղապարկի ստորին բևեռը։

Ցուցումները

Ամնիոսկոպիա է կատարվում հետևյալ դեպքերում՝

  • պտղի քրոնիկական հիպոքսիա,
  • ծննդաբերության սահմանված ժամկետից ուշացող հղիություն։ 

Հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • կոլպիտ, 
  • ցերվիցիտ, 
  • ընկերքի առաջադրություն, 
  • պտղի հետույքային առաջադրություն։ 

Նախապատրաստում հետազոտությանը

Հետազոտությունը կատարվում է միզապարկի դատարկումից և արտաքին սեռական օրգանները բժշկական հատուկ նյութով մշակելուց հետո։


Անցկացման պայմանները

Հասուն կամ արգանդի հարթ պարանոց, ամբողջական պտղապարկ։ Հետազոտությունը կատարվում է առանց ցավազրկման։

Ինչպես է կատարվում հետազոտությունը

Ամնիոսկոպիայից առաջ հղի կինը հարմար տեղավորվում է գինեկոլոգիական աթոռի վրա։ Բժիշկը զննում է հեշտոցը, որպեսզի պարզի ցերվիկալ ուղու և ներքին օղի անցանելիությունը։ Անհրաժեշտության դեպքում մատներով լայնացնում է։

Մանրէազերծ պայմաններում պարանոցի մեջ է մտցվում հատուկ սարքը (12-20մմ՝ կախված ցերվիկալ ուղու տրամագծից)։ Հետազոտության ընթացքում բժիշկն ուշադրություն է դարձնում պտղաջրի գույնին, արյան և այլ նյութերի առկայությանը։

Տեղեկություն հղի կնոջ համար

Միջամտությունից առաջ այցելուին տեղեկացնում են ցուցումների, հետազոտության կատարման տեխնիկայի և հնարավոր վտանգի մասին, ստանում են նրա համաձայնությունը։

Բարդությունները

Հնարավոր է չնչին քանակությամբ արյունային արտադրություն առաջաա, պտղաջի վաղաժամ արտահոսք սկսվի։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: