Վագինիզմ (ոչ օրգանական ծագման)

Վագինիզմ (ոչ օրգանական ծագման)

Վագինիզմը դրսևորվում է հեշտոցի և կոնքի հատակի մկանների ջղաձգային կծկումներով (հիմնականում՝ հեշտոցի մկաները և հետանցքը բարձրացնող մկանները), ազդրերի սեղմումով, որոնք խոչընդոտում են սեռական ակտի իրականացմանը։ Իսկական վագինիզմի դեպքում սեռական օրգանների խանգարումներ չեն դիտվում։

Վագինիզմն ունենում է արտահայտվածության երեք աստիճան՝ I աստիճան՝ ջղակծկում առնանդամի ներհրման փորձի դեպքում, II աստիճան՝ ջղակծկում սեռական օրգաններին դիպչելու դեպքում, III աստիճան՝ ջղակծկում սեռական ակտի մասին մտքի դեպքում։

Հաճախ վագինիզմն առաջանում է ամուսնու անվստահ պահվածքի և կնոջ բնավորության որոշակի գծերի (նեղացկոտություն, տագնապայնություն, հուզական անկայունություն և այլն) դեպքում։

Հոգեվերլուծական մոտեցման շրջանակներում այցելուի մոտ դիտվում է մանուկ հասակից եկած վախ ցավից, մթությունից, ջրից, բարձրությունից և այլն։ Ցավի հանդեպ վախը հաճախ դառնում է կպչուն և համատեղվում է հուզական լարվածությամբ։

Վագինիզմը սովորաբար ի հայտ է գալիս սեռական կյանքի սկզբում։ Մկանների ջղակծկումներին նախորդում է կուսազրկման ցավի հանդեպ վախը, սակայն լինում են դեպքեր, երբ այն անսպասելի է սկսվում, հանկարծակի, դեֆլորացիայի (կուսազրկման) ժամանակ։ Համբերատար ամուսիններն այդ դեպքում չեն շարունակում ակտը։ Հաջորդող փորձերի ժամանակ վիճակը կրկնվում է։ Հետագայում վագինիզմը դրսևորվում է գինեկոլոգիական զննման փորձերի ժամանակ։

Կարդացեք՝ Վագինիզմ․ ինչ խնդիր է և ինչպես է բուժվում

Ախտորոշումը

Ախտորոշվում է բնորոշ գանգատների և սեքսոլոգիական պարտադիր հետազոտության անամնեզի հիման վրա։ Վագինիզմը պետք է տարբերել կեղծ վագինիզմից, որի դեպքում ջղակծկումները երկրորդային են , պայմանավորված են գինեկոլոգիական հիվանդություններով (զարգացման ձևախեղումներ, կոլպիտ, կպումներ և այլն)։

Բուժումը

Վագինիզմի հիմնական բուժումը հոգեթերապիան է։ Տեղային ցավազրկման միջոցների նշանակումն անիմաստ է, ավելին՝ հակացուցված է վիրահատական դեֆլորացիա (կուսաթաղանթի պատռում) կատարելն անզգայացմամբ (ինչը նախկինում հաճախ էին կատարում)։

Կանխատեսումները բարենպաստ են։ Միջոցառումները, որոնք ներառում են գինեկոլոգիական մերսում կամ վիբրալայնացուցիչներ և հոգեթերապիա, թույլ են տալիս դրական արդյունք ստանալ գրեթե բոլոր դեպքերում։

Պետք է ուշադրություն դարձնել նաև ամուսնու զուգահեռ բուժմանը։ Եթե մի դեպքում խնդիրը լուծվում է հոգեթերապիայով, ապա մյուս դեպքերում սեքսոլոգի միջամտությունը նույնպես անխուսափելի է լինում։

Կլինիկական առօրյա գործունեության մեջ հանդիպում են սեռական խանգարումների համադրություններ՝ անօրգազմիա, գենիտալգիա կամ վագինիզմ։ Սեռական խանգարումների և այցելուների հոգեբանական անհատական հակազդումների սերտ կապը երբեմն հանգեցնում է այն բանին, որ ախտորոշման և սեռական հարմարման խանգարումների շտկման հարցում առաջնային նշանակություն է ստանում ոչ թե խանգարման ձևը, այլ կնոջ, հատկապես՝ նրա ամուսնու հոգեբանական և վարքային առանձնահատկությունները։

Կարդացեք՝ Օրգազմի բացակայություն (անօրգազմիա)

Լավ և կայուն վերականգնում, որպես կանոն, հաստատվում է այն ամուսինների դեպքում, ովքեր իսկապես ցանկանում են ազատվել խնդրից և ջանք են ներդնում դրա լուծման գործընթացում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում