Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից առաջ

Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից առաջ

Կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները լավ իմանալու դեպքում կհամոզվեք, որ միշտ էլ հնարավոր է հղիանալ։

 

Կարդացեք՝ Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից անմիջապես հետո

 

Դաշտանային ցիկլի տևողությունը և պարբերականությունը

Հղիանալու ամենաբարենպաստ պահը ձվազատման կարճատև շրջանն է, երբ ձվաբջիջը հասունանում է։ Համարվում է, որ ձվազատումը կատարվում է դաշտանային ցիկլի կեսերին։ Սերմնաբջիջները կնոջ սեռական ուղիներում ապրում են մոտ երեք օր։ Կարելի է դատել այսպես՝

  • հաշվում ենք դաշտանային ցիկլի տևողությունը, 
  • այն բաժանում ենք երկու մասի, 
  • ստացված թվից հանում ենք երկու օր (քանի որ ձվաբջիջը հասունանում է երկու օր շուտ կամ ուշ), 
  • հանում ենք ևս երեք օր (սերմնաբջիջների կյանքի տևողությունը)։

 

Կարդացեք՝ Ձվազատում

 

Արդյունքում ստանում ենք այն օրերի քանակը, երբ հնարավոր չէ հղիանալ։ Այս հաշվարկի վրա է հիմնված օրացույցային մեթոդը։ Եթե հաշվի առնենք, որ դաշտանի առաջին օրը ցիկլի սկիզբն է, ապա դաշտանից առաջ մի քանի «անվտանգ» օր ենք ունենում (որքան ցիկլը երկար է, այդպիսի օրերն այնքան շատ են )։

Նշանակում է, որ 24 օր տևողությամբ ցիկլ ունեցող կինը չի՞ կարող հղիանալ դաշտանից մեկ շաբաթ առաջ։ Այս դեպքում մի քանի նուրբ պահ կա։ Եթե դաշտանն անկանոն է, հաշվարկն էլ սխալ կլինի։

 

Հղիանալու համար ամենաբեղուն օրերի մասին տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հաշվիչի միջոցով՝ Բեղմնավորման օրացույց 

 

Բանն այն է, որ ձվազատման կամ դաշտանի ընթացքում արյան մեջ հորմոնների մակարդակը տարբեր է լինում։ Հորմոնային համակարգի սխալ աշխատանքի դեպքում որոշ հորմոներ անհրաժեշտ քանակությամբ և անհրաժեշտ պահին չեն արտադրվում։

Ստացվում է, որ դաշտանը խանգարվում է, չի սկսվում ցիկլի առաջին օրը։ Տեղաշարժվում է նաև ձվազատման ժամանակը։ Հնարավո՞ր է հղիանալ դաշտանից առաջ։ Պատասխանն է՝ այո։

Կնոջ իմունիտետը և սերմնաբջիջները

Կնոջ օրգանիզմի համար սերմնաբջիջներն օտար մարմիններ են, որ այլ կոդ են կրում։ Սակայն եթե հարաբերությունը կանոնավոր է լինում, օրգանիզմը հարմարվում է դրանց, և սերմնաբջիջները հատուկ կենսունակություն են ձեռք բերում։

Որոշներն ապրում են մինչև մեկ շաբաթ։ Եթե հաշվի առնենք նաև այլ գործոններ, ապա կրկին կարող ենք ասել, որ հնարավոր է հղիանալ դաշտանից առաջ։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում