Անպտղություն․ ինչպե՞ս կանխարգելել

Անպտղություն․ ինչպե՞ս կանխարգելել

Աղջիկներն անպտղության կանխարգելմամբ պետք է զբաղվեն դեռևս վաղ տարիքից։ Այն ենթադրում է սեռական օրգանների հիվանդությունների բացառում: Այդ հիվանդությունները կարող են ազդել ձվարաններում ֆոլիկուլների հասունացման, ինչպես նաև վերարտադրողական օրգանների զարգացման վրա, հանգեցնել առաջնային անպտղության։

Կարդացեք՝ Երկրորդային անպտղություն

Խորհուրդներ աղջիկներին

Հավանական խնդիրները կամ անպտղության առաջին նշանները հնարավոր է հայտնաբերել դեռևս վաղ տարիքում։ Օրինակ, եթե դաշտանն սկսվում է շատ շուտ՝ մինչև 12 տարեկանը, կամ, ընդհակառակը, շատ ուշ՝ տասնվեց տարեկանից հետո, պետք է անհանգստանալ։ Պետք է դիմել գինեկոլոգի նաև այն ժամանակ, երբ դաշտանն առատ է և տևում է յոթ օրից ավել կամ էլ, ընդհակառակը, սակավարյուն է և կարճատև՝ մինչև երկու օր։

Կարդացեք՝ Ե՞րբ դիմել գինեկոլոգի

Այսօր բավականին արդիական խնդիր է դիետան։ Բազմաթիվ աղջիկներ տարատեսակ դիետաներ են պահում, որպեսզի ազատվեն ավելորդ ճարպից, բայց ազատվելով ճարպային հյուսվածքից՝ նրանք հաճախ կարող են զրկվել նաև դաշտանից։ Ճարպային հյուսվածքում են կենտրոնանում կարևոր հորմոնները, օրինակ՝ էստրոգենները։ Դիետաների հետևանքով արգանդն ու ձվարանները ջրազրկվում են, ինչն ապագայում կարող է հանգեցնել անպտղության։

Մեկ այլ խնդիր է սեռական կյանքը վաղ սկսելը (14-15տ․), ինչը տարածված երևույթ է ժամանակակից աշխարհում։ Բնական տարիքը, երբ աղջկա օրգանիզմը լիովին պատրաստ է սեռական կյանքին (բայց ոչ հղիությանը), 18 տարեկանն է։

Ինչպե՞ս խուսափել անպտղությունից

Անպտղությունից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և բուժել սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ աբորտների, փոքր կոնքի օրգանների վիրահատության կամ ծննդաբերության արդյունքում։ Անպտղության առաջացման վտանգը մեծանում է նաև այն դեպքում, երբ անատոմիական կառուցվածքի խանգարում կամ սեռական օրգանների զարգացման հապաղում կա։

Կարդացեք՝ Հղիության արհեստական ընդհատման հետևանքները

Տարած գինեկոլոգիական տարաբնույթ հիվանդությունները ևս ազդում են սեռական համակարգի աշխատանքի վրա։ Գինեկոլոգիական հիվանդությունները կանխարգելելուն կօգնեն հետևյալ խորհուրդները՝

  • հարկավոր է հնարավորին չափ զերծ մնալ սթրեսներից ու նյարդային պոռթկումներից, 
  • կարգավորել սննդակարգը և օգտագործել միայն առողջ սնունդ, 
  • առհասարակ խուսափել ալկոհոլից կամ գոնե չափավոր օգտագործել, 
  • խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները (սեռական կյանքին, դաշտանի օրերին առնչվող և ընդհանրապես)։

Խնդիրների առաջացման պատճառները՝

  • հաճախակի արվող աբորտներ, 
  • սեռական հարաբերություն դաշտանի ընթացքում, 
  • հեշտոցի մշակում տարատեսակ, քիմիական միջոցներով, 
  • բեղմնականխիչ միջոցների ընդունում առանց բժշկի խորհրդատվության, 
  • զուգընկերների հաճախակի փոփոխում, 
  • անկանոն սեռական կյանք, 
  • վնասակար սովորություններ (ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի օգտագործում)։ 

Կարդացեք՝ Հորմոնային անպտղություն

Հարկավոր է այցելել բժշկի և հետազոտվել, ճիշտ ժամանակին բուժում ստանալ, քանի որ գոյություն ունեն անպտղության բարձիթողի աստիճաններ, որոնց առաջացման պատճառը հենց բժշկին ուշ դիմելն է։

Առհասարակ, կինը պետք է վեց ամիսը մեկ անգամ դիմի գինեկոլոգի, որպեսզի հիվանդության հայտնաբերման դեպքում բուժվի ու լիովին առողջանալու հնարավորություն ստանա։

 

Աղբյուր

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում