Սրտխառնոց դաշտանից առաջ

Սրտխառնոց դաշտանից առաջ

Հաճախ կանայք սրտխառնոց են ունենում դաշտանից առաջ։ Ինչո՞վ է այն պայմանավորված։ Դաշտանին նախորդող ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունները մասնագետները կապում են նախադաշտանային համախտանիշի հետ։

Հղիության բոլոր պրոցեսներում գլխավոր դեր խաղացող երկու հորմոնների՝ պրոգեստերոնի և էստրոգենի մակարդակը դաշտանից առաջ հասնում է իր բարձրակետին։ Պատճառն այն է, որ արգանդը նախապատրաստվում է բեղմնավորված պտղաձուն ընդունելուն և հղիության պրոցեսն ապահովելուն։ Եթե բեղմնավորում չի լինում, պրոգեստերոնի մակարդակը կտրուկ անկում է ապրում, իսկ էստրոգենի մակարդակը պահպանվում է։ Այս հանգամանքով են պայմանավորված դաշտանին նախորդող տարատեսակ խանգարումները։

Նախադաշտանային համախտանիշի ախտանշանները

Ախտանշաններն անհատական են, տարբեր ամեն կնոջ դեպքում։ Դրանցից են՝

  • անհանգստություն առանց ակնհայտ պատճառի,
  • դյուրագրգռություն, 
  • թուլություն և հոգնածություն, 
  • գլխացավ, 
  • սրտխառնուք, 
  • ինքնազգացողության վատացում, 
  • գիտակցության կորուստ, 
  • ներքին սեռական օրգանների ցավ։

Կարդացեք՝ Նախադաշտանային համախտանիշ․ պատճառները, ախտանշանները, բուժումը

Սրտխառնոցի պատճառները դեռահասների դեպքում

Սրտխառնոցը հատուկ է դեռահասության շրջանին, երբ դաշտանային ցիկլը դեռևս կարգավորվում է։ Այն պաթոլոգիա չի համարվում։ Հայտնի է, որ ցիկլը առաջին դաշտանի սկսվելուց հետո կարգավորվում է մեկ-երկու տարվա ընթացքում։ Դրանից հետո նախադաշտանային սրտխառնոցն անհետանում է, սակայն երբեմն շարունակում է ուղեկցել կյանքի ամբողջ ընթացքում։ Այդպիսի դեպքերում հարկավոր է թեթևացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում վիճակը կվատանա, սրտխառնոցը կավարտվի փսխումով։

Կարդացեք՝ Ինչպես սննդակարգը համապատասխանեցնել դաշտանային ցիկլին

Սրտխառնոցը և հղիությունը

Երբեմն սրտխառնոցը տանջում է կնոջն առավոտից մինչև ճաշի ժամ այն դեպքում, երբ նա երբևէ սրտխառնոց չի ունեցել դաշտանից առաջ։ Այդ դեպքում ամենայն հավանականությամբ նա հղի է։

Գինեկոլոգիայի հետ կապ չունցող պատճառներ

Հաճախ սրտխառնոցը կապված չի լինում դաշտանային ցիկլի հետ։ Այն կարող է առաջանալ այլ պատճառներով՝

  • ալկոհոլի չարաշահում, 
  • սննդային թունավորում, 
  • հոգեբանական պատճառներ։ 

Բացի այդ սրտխառնոցի պատճառ կարող է դառնալ նաև անորակ սնունդը։ Բանն այն է, որ ՆԴՀ-ի ժամանակ օրգանիզմի պաշտպանական համակարգը թուլանում է հորմոնների խտության տատանումների հետևանքով, այդ պատճառով էլ արտաքին ցանկացած ազդեցության դեպքում տհաճ զգացողություններ են առաջանում։

Ի՞նչ անել

Եթե հետևեք մի քանի կանոնի, կկարողանաք ազատվել դաշտանին նախորդող սրտխառնոցից կամ գոնե նվազեցնել այն։

Հղիության թեստ անցկացրեք։ Հնարավոր է, որ սրտխառնոցի պատճառը հղիությունը լինի։

Կարգավորեք նյարդային համակարգը։ Եթե ամեն չնչին բանից նյարդայնանաք, միայն կվատացնեք իրավիճակը։

Ուշադրություն դարձրեք սննդին։

Վիճակը թեթևացնող դեղամիջոց ընդունեք բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Դիմեք գինեկոլոգի խորհրդատվության։ Հնարավոր է, որ սրտխառնոցը որևէ խանգարման նշան լինի։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում