Գարեջուրը կրծքով կերակրման ժամանակ

Ալկոհոլային խմիչքները վնասակար են առողջության համար, սակայն ոմանք կարծում են, որ գարեջուրն օգտակար է, որովհետև մի շարք սննդարար նյութեր և վիտամիններ է պարունակում։ Պետք է իմանալ, սակայն, որ նրանում պարունակվող սիվուխային (հացօղու) յուղերը չեզոքացնում են այդ խմիչքի բոլոր օգտակար հատկությունները։

Գարեջուրը նպաստո՞ւմ է կաթնարտադրությանը

Բժիշկները հասվաստիացնում են, որ գարեջուրն ամենևին էլ չի նպաստում լակտացիային։ Այո, գարեջուր խմելուց հետո կաթն իսկապես կուտակվում է հյուսվածքներում։ Մայրն զգում է կրծքի լցվելը, փոքրիկը ծծում է այն, սակայն կաթը դժվարությամբ է հասնում նրան։

Ինչո՞ւ է այդպես

Գարեջուրը կրծքով կերակրման ընթացքում իսկապես խթանում է լակտացիան ապահովող հորմոնի՝ պրոլակտինի արտադրությունը, իսկ օքսիտոցինը, որի ազդեցությամբ կաթը լցվում է կաթնագեղձի ծորանների մեջ, նվազում է։ Այդ է պատճառը, որ կաթն արտադրվում է մեծ քանակությամբ, սակայն երեխան դժվարանում է ծծել այն։

Կրծքով կերակրող մայրը պետք է իմանա, որ անգամ չնչին քանակությամբ խմած գարեջուրն ի զորու է վնասել երեխային։ Ոմանք կարծում են, որ ոչ ալկոհոլային գարեջուրը վնասակար չէ, սակայն սխալվում են։ Այդ ըմպելիքի արտադրության մեջ օգտագործվում են ներկանյութեր, բուրավետ նյութեր, հավելանյութեր, որոնք վնասակար են ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար։ Նրանում պարունակվող շաքարն ավելի շատ է, քան ալկոհոլային տարբերակում, այն արյան մեջ բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել գիրացման, դիաբետի, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների։

Ինքնաներշնչման մասին․ ի՞նչ է կատարվում գարեջուր խմելուց հետո

Վաղուց ապացուցված փաստ է, որ այն ամենը, ինչ ուտում է մայրը, կաթի միջոցով անցնում է երեխային։ Այդ պատճառով, եթե կերակրող մայրն այնուամենայնիվ ալկոհոլ է խմել, ապա պետք է առնվազն երեք ժամ անց կերակրի երեխային։

Որոշ մայրեր նշում են, որ ալկոհոլ խմելուց հետո իրենք էլ, երեխան էլ հանգստանում են ու խաղաղվում։ Իրականում մոր և երեխայի օրգանիզմում հակառակ պրոցեսներ են ընթանում։

Մայրն ալկոհոլ է խմում և կերակրում երեխային, ով այդ ընթացքում քնում է, մայրն էլ խաղաղվում է երեխայի հանգիստ լինելու հանգամանքից։

Օքսիտոցին հորմոնը դանդաղեցնում է կաթի արտադրումը, և մայրը կրկին զգում է կրծքի լցվելը։ Երեխան փորձում է ծծել կաթը, սակայն այն դժվարությամբ է հասնում երեխային, ով շուտով հրաժարվում է կրծքից՝ այդպես էլ չհագենալով։ Երեխան քնում է ոչ թե հագենալու, այլ ալկոհոլի պատճառով։ Այստեղից էլ գալիս է այն թյուր կարծիքը, թե գարեջուր խմելուց հետո երեխան ավելի շուտ է հագենում և իրեն հանգիստ պահում։

Լակտացիան խթանելու նպատակով պարտադիր չէ վնասակար միջոցների դիմել։ Կաթն ավելանում է նաև դրական հույզեր ապրելիս, տաք, հոտավետ նյութերով լոգանք ընդունելուց, կաթով կամ լակտացիոն թեյ (երիցուկով) խմելուց հետո։ Այդ միջոցներն անվնաս են։

Ինչո՞ւ են կերակրող մայրերը գարեջրի կարիք զգում

Երբեմն լինում է, որ մայրը երբեք հատուկ ցանկություն չի ունեցել գարեջուր խմելու, սակայն կրծքով կերակրման ընթացքում զգում է կարիքը։ Այդպես է լինում վիտամինների պակասի հետևանքով։ Հացօղու բույրը օրգանիզմը ճանաչում է որպես B և D վիտամինների աղբյուր, ուստի հարկավոր է վերանայել սննդակարգը և այն հարստացնել պակասող միկրոտարրերով ու վիտամիններով։ Հացը, մրգերը, կանաչեղենը, բանջարեղենը, միսն ու կաթնաթթվային մթերքները պարունակում են այն բոլոր սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են կերակրող մորը։

Խորհուրդներ

Չնայած բոլոր արգելքներին՝ որոշ կերակրող մայրեր շարունակում են գարեջուր խմել։ Այդ պատճառով էլ բժիշկները հատուկ կանոններ են մշակել, որոնց պահպանումը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունը։

Գարեջուր խմելուց առաջ կերակրեք երեխային, իսկ այն խմելուց հետո առնվազն երկու ժամ պետք է անցնի մինչև մյուս կերակրումը։

Եթե արագ եք հարբում, ուրեմն չի կարելի կրծքով կերակրման ընթացքում գարեջուր խմել, քանի որ ձեր օրգանիզմն այն յուրացնելու ֆերմենտներ չունի։

Որքան փոքր է ձեր քաշը, այնքան դանդաղ է ալկոհոլը հեռանում ձեր օրգանիզմից։ Հաշվի առեք այդ հանգամանքը, երբ որոշում եք, թե հաջորդ անգամ երբ կերակրեք երեխային։

Մինչև երեք ամսական դառնալը երեխայի մարսողական համակարգը քիչ ֆերմենտներ է ունենում, որպեսզի գլուխ հանի ագրեսիվ նյութերից, որոնք իր օրգանիզմում են հայտնվել մոր կաթի միջոցով։ Ուստի գոնե այդ ժամանակահատվածում խուսափեք ալկոհոլից։

Եթե մտադիր եք գարեջուրը խմել լակտացիան խթանելու նպատակով, ապա ավելի լավ է այն փոխարինեք թեյով, հյութով կամ ջրով։

Եթե չեք կարող խուսափել ալկոհոլի օգտագործումից, ապա նախքան խմելը կթեք կաթը և այն նախապատրաստեք հաջորդ կերակրման համար։

Ոչ մի դեպքում չի կարելի ալկոհոլ խմել քաղցած ժամանակ, որպեսզի արագ չհարբեք, այդ դեպքում ալկոհոլը շատ ուշ կհեռանա օրգանիզմից։

Կերակրող մայրը չպետք է ռիսկի ենթարկի երեխայի առողջությունը։ Հիշեք, որ ցանկացած տեսակի գարեջուր վտանգավոր է երեխայի համար։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար