Սուրճը կրծքով կերակրման շրջանում

Սուրճը կրծքով կերակրման շրջանում

Սուրճը համեղ, որոշակի օգտակարությամբ օժտված, բուրավետ, առույգացնող ըմպելիք է, առանց որի բազմաթիվ մայրեր իրենց առավոտը չեն պատկերացնում։ Իր առույգացնող և հագեցնող ազդեցությամբ սուրճը պարտական է ալկալոիդներ կոֆեինին և տրիգոնելինին։

Կրծքով կերակրման շրջանում սուրճի օգտագործման վերաբերյալ կարծիքները տարամետ են։ Սուրճի կողմնակիցները կարծում են, որ այն վնասակար ազդեցություն չի ունենա երեխայի վրա։ Առույգացնող հատկությունն օգնում է կենտրոնանալ, բարձրացնում է աշխատունակությունը, ի զորու է ազատել գլխացավից ու կարգավորել ճնշումը, բացի այդ սուրճի հատիկներում առկա նյութերն օրգանիզմին օգնում են վերականգնել լյարդի բջիջները։

Կարդացեք՝ Ի՞նչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում

Այդուհանդերձ տեսնենք, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այն կրծքով կերակրման շրջանում՝

  • բարձր գրգռվողականություն, 
  • ալերգիկ դրսևորումներ, 
  • հեղուկի դուրսբերում երեխայի օրգանիզմից, 
  • կալցիումի և այլ օգտակար նյութերի դուրսբերում ինչպես մոր, այնպես էլ երեխայի օրգանիզմից։

Երեխային կոֆեին պարունակող դեղամիջոցներով բուժելու դեպքում (օրինակ քիթ-կոկորդ-ականջ համակարգի հիվանդությունների դեպքում) մայրը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը և վերահսկի կոֆեինի չափը։

Միշտ չէ, որ սուրճը ալերգիկ ռեակցիաներ կամ մարսողության խանգարումներ է առաջացնում երեխայի օրգանիզմում, սակայն այնուամենայնիվ խորհուրդ է տրվում սուրճ չխմել կերակրումից անմիջապես առաջ։ Ցանկալի է խմել կերակրումից հետո, որպեսզի մինչև մյուս կերակրումը նյութերի մի մասը հեռացած լինի մոր օրգանիզմից։ Այդպիսով վստահ կլինեք, որ չեք վնասի փոքրիկին ու նրա նյարդային համակարգը։

Կանոններ

Երեխայի կյանքի առաջին երեք ամսվա ընթացքում խորհուրդ է տրվում սուրճ չխմել։ Ավելի ուշ թույլատրվում է խմել քիչ քանակությամբ՝ աստիճանաբար շատացնելով։ Հարկավոր է մեծացնել ջրի և այլ ըմպելիքների քանակը, չուտել կոֆեին պարունակող մթերքներ։

Ուտել կալցիումով հարուստ սնունդ

Անպայման ուշադրություն դարձրեք երեխայի արձագանքին։ Նյարդայնություն, անհանգստություն, մարսողության և քնի խանգարումներ նկատելու դեպքում հարկավոր է առժամանակ հրաժարվել սուրճից։

Կանաչ սուրճ

Թյուր պատկերացում կա, իբրև թե կանաչ սուրճն ու իմբիրն օգնում են արագ նիհարել և վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո։ Պետք է իմանալ, սակայն, որ կանաչ սուրճն ընդամենը կիսաֆաբրիկատ է, որը լրացուցիչ վերամշակում է պահանջում յուրահատուկ բույր ձեռք բերելու և կոֆեին արտադրելու համար։

Կանաչ սուրճը հրաշալի հակաօքսիդանտ է և իսկապես կարող է օգտագործվել նիհարելու համար, սակայն կնոջ օրգանիզմը փոփոխված հորմոնային ֆոնի պայմաններում գուցե չկարողանա արձագանքել նրան, և նիհարելու փորձերն ի դերև լինեն։ Բացի այդ կրծքով կերակրման շրջանում չի թույլատրվում նիհարելու նպատակով որևէ դիետա պահել, որովհետև այն կարող է խախտել հորմոնային ֆոնը և խանգարել լակտացիային։

Նախ պետք է հոգալ երեխայի առողջության մասին և ամիսներ անց նոր զբաղվել նիհարելու հարցով, ընդ որում՝ բնական միջոցներով (ֆիզիկական հատուկ վարժություններ), ոչ թե վնասակար դիետաների։

Կարդացեք՝ Ըմպելիքները հղիության ընթացքում

Լուծվող սուրճ

Բոված և աղացած բնական սուրճն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան լուծվող սուրճը։ Այն սովորաբար պատրաստվում է ռոբուստա էժան տեսակից, որն ի սկզբանե մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում։

Խորհուրդ է տրվում կրծքով կերակրման շրջանում լուծվող սուրճը փոխարինել բնական սուրճով։ Կոֆեին չպարունակող սուրճը քիմիական եղանակով ստացված սուրճ է և ոչ մի օգուտ չի տալիս, այնպես որ ավելի լավ է չխմել այն։

Այսպիսով, կերակրող մայրն է որոշում լակտացիայի ընթացքում սուրճ խմի, թե ոչ, սակայն եթե երեխան բուժվում է, նյարդային համակարգի խնդիրներ ունի, կամ էլ մանկաբույժը խորհուրդ է տվել կարգավորել սննդակարգը ալերգիկ ռեակցիաներ առաջանալու պատճառով, ապա ավելի լավ է չխմել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։