Էրիթրոցիտների նստեցման արագությունը հղիության ընթացքում

Էրիթրոցիտների նստեցման արագությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը հիմնովին փոխվում է։ Ընդ որում՝ այդ փոփոխությունները կատարվում են բոլոր (նաև կենսաբանական) մակարդակերում, դրանց նպատակը հղիության, երեխայի բնականոն աճի և զարգացման համար հնարավորին չափ հարմարավետ պայմաններ ստեղծելն է։

Կնոջ արյան հետազոտությունն անփոխարինելի տեղեկություններ է հաղորդում նրա առողջական վիճակի մասին։ Կարևորագույն ցուցիչներից մեկն էլ ԷՆԱ-ն է։

Ի՞նչ է ԷՆԱ-ն

ԷՆԱ-ն էրիթրոցիտների նստեցման արագությունն է, որ երբեմն հանդիպում է նաև ԷՆՌ (ռուս․՝ РОЭ)՝ էրիթրոցիտների նստեցման ռեակցիա անվամբ։ Արյան մարմինները, որոնք ձևավորվում են կարմիր ոսկրածուծում, կոչվում են էրիթրոցիտներ։ Նրանց հիմնական գործառույթը հյուսվածքներին և օրգաններին թթվածին ու սննդանյութեր մատակարարելն է։

Հեմոգլոբին սպիտակուցն ապահովում է էրիթրոցիտների կարմիր գույնը։ Էրիթրոցիտներն ապրում են մոտավորապես 120 օր։ «Ծերացած» էրիթրոցիտները հավաքվում են լյարդում և փայծախում ու քայքայվելով ոչնչանում։ Նրանց փոխարեն ծնվում են նորերը։ մարդու արյան մեջ դրանց քանակությունը մեծ է, օրինակ՝ 60կգ քաշով կնոջ դեպքում այդ բջիջների քանակը մոտավորապես 25 տրիլիոն է։ Քանակը որոշվում է արյան ընդհանուր հետազոտությամբ։

Ինչպե՞ս չափել էրիթրոցիտների նստեցման արագությունը։ Սա էլ հենց ամենակարևորն է բժիշկների համար։ Պատկերացրեք, որ թարմ արյունը լցնում են ուղղահայաց , նեղ խողովակի մեջ։ Կտեսնեք, որ ծանրության ուժի ազդեցությամբ կարմիր բջիջները կնստեն հատակին, իսկ վերնամասում կմնա պլազման։ Հարցն այն է, թե որքան կլինի նստած էրիթրոցիտների քանակը (միլիմետրերով) մեկ ժամվա ընթացքում։

Ի՞նչ գործոններից է կախված ԷՆԱ-ն

ԷՆԱ-ն կախված է ծանրության ուժից և կարմիր բջիջների՝ իրար կպչելու հնարավորությունից։ Վերջին դեպքում ծանր զանգված է կուտակվում։ Էրիթրոցիտների սոսնձվելն արդեն իսկ շեղում է և վկայում է, որ օրգանիզմում բորբոքային պրոցես կամ այլ շեղումներ կան։ Էրիթրոցիտների սոսնձվելու ընդունակությունը պայմանավորված է օրգանիզմում որոշակի նյութերի արտադրմամբ և կուտակմամբ։

Հղիության ընթացքում ԷՆԱ-ի ո՞ր ցուցանիշն է համարվում բնականոն

Երեխայի չսպասող կանանց ԷՆԱ-ն մոտավորապես 15մմ/ժ է։ Դրանից ավել լինելը վկայում է բորբոքային պրոցեսի, ուռուցքի, երիկամների հիվադության, սակավարյունության, արնահոսության և այլ խնդիրների մասին։ Արյան պլազմայում սպիտակուցի հավելուրդային քանակի դեպքում մածուցիկ է դառնում, փոխվում է էրիթրոցիտների կառուցվածքը, իսկ ԷՆԱ-ն նվազում է։ Այդպիսի ցուցանիշ են ունենում նաև միայն բուսական սնունդ օգտագործող կամ քաղցած մնացող մարդիկ։

ԷՆԱ-ի ցուցանիշը հղիության ընթացքում կարող է տատանվել՝ նվազել ու բարձրանալ։ Բնական է համարվում 45մմ/ժ-ը։ Հղիության առաջին վեց ամսվա ընթացքում ԷՆԱ-ն սովորաբար նվազում է, բայց հղիության վերջին շրջանում մի քանի անգամով բարձրանում։ Այդպես է լինում նաև հետծննդաբերական շրջանում։

Երբեմն պատահում է, որ ԷՆԱ-ն սխալ է որոշվում։ Ճշգրտելու նպատակով հարկավոր է կրկին հետազոտել արյունը, ցանկալի է այլ լաբորատորիայում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար