Ռենտգենային հետազոտությունը հղիության ընթացքում

Ռենտգենային հետազոտությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում հնարավոր է, որ ռենտգեն հետազոտություն պահանջվի տուբերկուլյոզի կամ թոքերի նորագոյացությունների, բորբոքման կասկածի դեպքում, գուցե այն պետք լինի ատամնաբույժին այցելելիս կամ կոտրվածքների դեպքում։ Ի՞նչ ազդեցություն կունենա ճառագայթումը հղիության ընթացքի և պտղի վիճակի վրա։

Ի՞նչ ազդեցություն է ունենում ռենտգենը պտղի վրա

Ռենտգենյան ճառագայթները ներթափանցում են օրգանիզմի նուրբ հյուսվածքների մեջ, որտեղ ակտիվորեն տարամիտվում են՝ բախվելով ավելի հաստ հյուսվածքների պատնեշին։ Այդպիսով ստացվում է ոսկորների և օրգանների ուրվապատկերը։

Ռենտգենյան ճառագայթները, անցնելով բարակ հյուսվածքների միջով, ճեղքում են ԴՆԹ-ի շղթան և կազմավորում բազմաթիվ ազատ ռադիկալներ։ Ճառագայթները քիմիապես ակտիվ են, այդ պատճառով օրգանիզմի բջիջները կարող են գործունակությունից զրկվել կամ մուտացիայի ենթարկվել։ Բջիջ-մուտանտների քանակը որքան մեծ է, այնքան բարձր է պտղի օրգանիզմում պաթոլոգիայի առաջացման հավանականությունը, որովհետև նրա օրգանիզմում բազմաթիվ բջիջներ ակտիվորեն կիսվում են հղիության ընթացքում։

Ռենտգենային ճառագայթումն ավելի վնասակար է հղիության վաղ ժամկետներում, երբ կազմավորվում են պտղի կենսականորեն կարևոր բոլոր օրգան-համակարգերը։ Հղիության առաջին շաբաթների ընթացքում սաղմնավորվում է նյարդային համակարգը, իսկ ռենտգենն այդ շրջանում կարող է ազդել գլխուղեղի վրա՝ թույլ չտալով զարգանալ, ինչն իր հերթին հետագայում կանդրադառնա երեխայի զարգացման ու կենսունակության վրա։

Առաջին եռամսյակում կազմավորվում են նաև մակերիկամները, սիրտը, իմունային համակարգը, իսկ ռենտգենը կարող է հենց այդ շրջանում ազդել երեխայի առողջության վրա։

Հաջորդ երկու եռամսյակների ընթացքում շեղումների առաջացման վտանգը նվազում է, սակայն այդ շրջանում էլ ռենտգենը կարող է արյան համակարգի և ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ առաջացնել։

Ի՞նչ անել, եթե ռենտգեն հետազոտությունն անհրաժեշտություն է

Սովորաբար հղի կանանց ռենտգեն հետազոտություն է նշանակվում, երբ ծանր բարդությունների առաջացման հնարավորությունը մեծ է կամ էլ կյանքին վտանգ է սպառնում։ Որքան հետազոտվող հատվածը մոտ է լինում պտղին, այնքան ռենտգենյան ճառագայթման ազդեցությունն ուժեղ է լինում նրա վրա։ Օրինակ՝ վերջույթների ռենտգենն ավելի անվնաս է պտղի համար, քան կոնքինը։

Կոտրվածքների դեպքում հղի կնոջ հետազոտումն իրականացվում է էկրանավորմանը զուգահեռ, այսինքն՝ վնասակար ճառագայթներից պաշտպանվում են կուրծքը, կոնքը, որովայնը (հատուկ գոգնոցի միջոցով)։ Անգամ այդպիսի պաշտպանությունից հետո հարկավոր է ՈւՁՀ կատարել և համոզվել, որ երեխային վտանգ չի սպառնում։

Ատամի ռենտգեն կարելի է անել առանց մտահոգվելու, քանի որ ճառագայթումը շատ փոքր է և չի կարող ազդել երեխայի վրա։ Եթե կինը, չիմանալով հղիության մասին, անցել է ֆլյուորոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, ապա պետք է անպայմանորեն այցելի գենետիկի խորհրդատվության։

Ի՞նչ ազդեցություն է ունենում հղիության զարգացման վրա

Չնայած որ ռենտգենային հետազոտության ժամանակակից սարքավորումները բավականին անվտանգ են, այնուամենայնիվ որովայնի և կոնքի հետազոտման ընթացքում պտուղը որոշակի չափով ճառագայթվում է, ինչն ազդում է նրա զարգացման վրա։ Որքան մեծ է, այնքան մեծ է նաև հղիության ընդհատման վտանգն անգամ ախտորոշումից ժամեր անց։ Հղիության առաջին շաբաթվա ընթացքում, երբ պտղի օրգան-համակարգերը դեռ չեն սկսել ձևավորվել, սաղմը կամ մահանում է ճառագայթումից, կամ էլ շարունակում զարգանալ։

Որքա՞ն հաճախ է կարելի ռենտգենային հետազոտություն կատարել

Չի կարելի կատարել ընդհանրապես, սակայն եթե հնարավոր չէ խուսափել, պետք է անպայման նախազգուշացնել բժշկին։ Եթե ճառագայթման թույլատրելի մակարդակը 30 մզվ-ից մեծ է (օրինակ՝ միզասեռական համակարգի, ստամոքսի բազմակի ուսումնասիրման դեպքում), բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել հղիությունը։

Այնուամենայնիվ, պետք չէ կարծել, որ ռենտգենյան հետազոտությունն անպայմանորեն կհանգեցնի երեխայի զարգացման խանգարման։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է չխուսափել հետազոտությունից և փորձել կիրառել պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նվազագույնի հասցվի ճառագայթման վնասակար ազդեցությունը և՛ ձեր, և՛ երեխայի վրա։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: