Անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցները ծննդաբերությունից հետո

18.02.201632194

Հաճելի է տեսնել, թե ինչպես են խաղում մեկ տարվա տարբերությամբ ծնված փոքրիկները, սակայն եթե չեք պլանավորում երկրորդ երեխայի ծնունդը, պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ծննդաբերությունից հետո անցանկալի հղիությունից պաշտպանվելու հարցին։ Հատուկ ուշադրություն, քանի որ բեղմնականխման ոչ բոլոր մեթոդներն են թույլատրելի երեխային կրծքով կերակրելու շրջանում։

Ինչպե՞ս պաշտպանվել, որպեսզի այն անվնաս լինի ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։ Հղիանալու կարողության վերականգնումն անհատական բնույթ է կրում, յուրաքանչյուր կնոջ դեպքում տարբեր ժամկետներում։ Հետծնդաբերական շրջանի տևողությունը կախված է ծննդաբերության ընթացքում առաջացած դժվարություններից, կրծքով կերակրումից, հորմոնային հավասարակշռությունից և այլն։

Կարդացեք՝ Հղիությունից հղիություն ընդմիջման լավագույն չափը

Անսպասելիորեն հղիանում են, եթե կատարվում է ձվազատում և դրան հաջորդում է բեղմնավորումը։ Այդ պարագայում դաշտանն այդպես էլ չի սկսվում, իսկ հղիությունը զարգանում է աննկատ։

Հետծննդաբերական շրջանը բնորոշվում է արյունային արտադրությամբ։ Ինչպե՞ս հասկանալ դաշտան է, թե լոխիա։ Ընդունված է համարել, որ ծննդաբերությանը հաջորդող երկու ամսվա ընթացքում նկատվող արտադրությունը հետծննդաբերական լոխիա է և դաշտանի հետ որևէ կապ չունի։ Եթե երկու ամիս անց արտադրություն է նկատվում, ապա ամենայն հավանականությամբ դաշտանն է վերականգնվել։ Եթե կինը չի կերակրում կրծքով, ապա հնարավոր է, որ դաշտանն սկսվի ավելի շուտ։ Այս առիթով կասկածի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, ով կօգնի ընտրել բեղմնականխման ձեզ համապատասխան միջոցը։

Կարդացեք՝ Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Հարկավոր է սկսել պաշտպանվել ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այդպիսով կկարողանաք բացառել անցանկալի հղիությունը։ Պետք է չմոռանալ, որ կրծքով կերակրումը չի պաշտպանում հղիանալուց։

Կրծքով կերակրման շրջանում կիրառելի բեղմնականխման միջոցներ

Հուսալի միջոց է պահպանակը։ Ոչ մի կերպ չի ազդում կրծքի կաթի որակի վրա։ Թերությունների շարքին կարելի է դասել անհարմարությունը, հարաբերության ընթացքում զգացումների նվազումը, ինչպես նաև ալերգիան։

Կարդացեք՝ Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է

Հեշտոցային մոմիկները հարմար են մշտական կամ միանգամյա օգտագործման համար։ Պարունակում են նյութեր, որոնք սպանում են սերմնաբջիջները։ Այդ նյութերը չեն թափանցում կաթի մեջ, հետևաբար վնասակար ոչ մի ազդեցություն չեն ունենում երեխայի վրա։ Թերություններն են ալերգիկ դրսևորումները, այրոցի զգացումը և անարդյունավետությունը լվացող միջոցների ազդեցության դեպքում։

Ներարգանդային պարույրը կարող է տեղադրել միայն գինեկոլոգը ծննդաբերությունից 30-40 օր անց։ Արդյունավետությունը բարձր է, սակայն լինում են հղիության բացառիկ դեպքեր։ Թերությունը դաշտանի ընթացքում առատ և երկարատև արնահոսությունն է։

Հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են հեստագեն մինի-պիլի։ Պրոգեստերոնի այդ նմանակի դեղաչափը փոքր է և բացասաբար չի ազդում երեխայի վրա։ Մինի-պիլին ընդունում են երեխայի ծնունդից 4-6 շաբաթ անց։ Թերությունն այն է, որ պետք է համակցել այլ մեթոդների հետ, ինչի պատճառով ազդեցությունը էստրագեն պարունակող միջոցների համեմատ ցածր է լինում։ Առաջացնում են ցիկլի խանգարում, պարտադիր պետք է ընդունել նույն ժամերին։

Պրոգեստիններ պարունակող ներարկումներ և իմպլանտանտներ, որոնք ներարկվում կամ դրվում են նախաբազկի մաշկի տակ։ Պրոգեստինը չի վնասում կրծքով կերակրելիս։ Այդպիսի դեղամիջոցների արդյունավետությունը խիստ բարձր է և ազդեցությունը չի կորցնում մի քանի տարի։ Թերությունը ներարկման հատվածում երկարատև արնահոսությունն է և բորբոքումը։

Ստերիլիզացիան (փողերի կապում) հարմար է այն կանանց համար, ովքեր այլևս չեն ցանկանում ծննդաբերել։ Առաջարկվում է միայն այն մայրերին, ովքեր 35-ն անց են և արդեն երեխաներ ունեն։ Հաճախ փողերի կապումը կատարում են կեսարյան հատման ժամանակ։