Վիտամիններով հարուստ հյութեր, որոնք կարող եք պատրաստել ձմռանը

Համեղ հյութեր հնարավոր է պատրաստել ոչ միայն մրգերից, այլև ձմռանը հասանելի այլ մթերքներից՝ բազուկ, խնձոր, կաղամբ, իմբիր, գազար։ Ձեր մասին հոգ տանելու և անհրաժեշտ վիտամինների պակասը լրացնելու ժամանակն է։

Բազուկի ու գազարի հյութ իմբիրով, նարնջով և կիտրոնով

Բաղադրիչներ
1 միջին չափի բազուկ,
3 միջին չափի գազար,
1 միջին չափի նարինջ,
½ կիտրոն,
10 գր թարմ իմբիր (2,5 սմ-ոց կտոր),
1 պտղունց սև պղպեղ։

Պատրաստման եղանակը
Մաքրեք բանջարեղենը և իմբիրի արմատը, կտրտեք և լցրեք հյութաքամիչի մեջ։ Ավելացրեք մաքրած և կտազերծած նարինջն ու կիտրոնը։ Պատրաստ լինելուն պես ավելացրեք սև պղպեղը։

Գազարի, նարնջի և նեխուրի հյութ իմբիրով

Բաղադրիչներ
3 մեծ գազար,
3 նարինջ,
2 նեխուր,
թարմ իմբիրի փոքրիկ կտոր։

Պատրաստման եղանակը
Լվացեք գազարը և նեխուրի ձողերը, մաքրեք իմբիրն ու նարինջը։ Բոլորը լցրեք հյութաքամիչի մեջ։

Գազարի և բազուկի հյութ իմբիրով, սամիթով և կիտրոնով

Բաղադրիչները
¼ միջին չափի նեխուր,
½ սամիթ,
2,5 սմ թարմ իմբիր,
½ կիտրոն,
1 միջին չափի գազար,
1 միջին չափի բազուկ։

Պատրաստման եղանակը
Մաքրեք բոլոր բաղադրիչները և լցրեք հյութաքամիչի մեջ։

Բազուկի և խնձորի հյութ իմբիրով

Բաղադրիչները
2–3 միջին չափի բազուկ,
5 գազար,
¼ կիտրոն,
2 խնձոր,
2 սմ թարմ իմբիր։

Պատրաստման եղանակը
Լվացեք և մաքրեք բաղադրիչները, հեռացրեք կիտրոնի կտերը և սպիտակ հատվածները, ամբողջը միասին լցրեք հյութաքամիչի մեջ։

Բազուկի և թուրինջի հյութ գազարով, նարնջով և իմբիրով

Բաղադրիչները
½ թուրինջ,
1 նարինջ,
2 գազար,
¼ բազուկ,
1 սմ թարմ իմբիր։

Պատրաստման եղանակը
Մաքրեք իմբիրը և մրգերը, գազարն ու բազուկը լավ լվացեք, կլպեք և լցրեք հյութաքամիչի մեջ։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: