Փորի ցանավորումը հղիության ընթացքում

Փորի ցանավորումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կինը երբեմն ստիպված է լինում բախվել հաճելի և տհաճ անակնկալների, որ իր համար պատրաստել է բնությունը։ Օրգանիզմը հարմարվում է նոր դերին, նրանում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում՝ առիթ ստեղծելով, որ ապագա մայրիկն սկսի անհանգստանալ ինչպես իր, այնպես էլ փոքրիկի առողջության համար։

Կարդացեք՝ Ցավեր հղիության ընթացքում․ ե՞րբ անհանգստանալ

Տհաճ անակնկալներից մեկը փորի մաշկի վրա առաջացած ցանն է, որը հաճախ ուղեկցվում է քորով։ Շատերին սկսում է մտատանջել այն հարցը, թե արդյո՞ք ցանը օրգանիզմում լուրջ խանգարումների նշան չէ, վտանգավոր չէ՞ երեխայի համար։ Կասկածները փարատելու և առողջությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, ախտորոշել և որոշել բուժման մեթոդները։ Մինչ այդ տեսնենք, թե որոնք են հղիության ընթացքում փորի ցանավորման պատճառները։

Հղի կանանց դերմատոզ

Հղիության ընթացքում փորի ցանավորման պատճառ կարող է դառնալ ապագա մոր օրգանիզմում կատարված հորմոնային փոփոխությունը։ Ցան կարող է առաջանալ ոչ միայն փորի, այլև ազդրերի, կրծքի, հետույքի, մեջքի և ձեռքերի վրա, ամեն բան կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։ Հաճախ ցանն ի հայտ է գալիս ուշ ժամկետներում, երբեմն էլ առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում։ Հետծննդաբերական շրջանում ցանն անհետանում այնքան անսպասելի, որքան առաջացել էր։ Այն կարող է կորչել նաև ծննդաբերությունից առաջ։ Նմանատիպ դրսևորումներն ընդունված է անվանել հղի կանանց դերմատոզ։

Ալերգիա հղիության ընթացքում

Եթե նախքան հղիանալն ալերգիայի մասին լսել էիք միայն հեռուստատեսությամբ կամ ալերգիա ունեցող մարդկանցից, ապա հղիության ընթացքում ամեն բան կարող է հիմնովին փոխվել։ Հղի կանանց ալերգիան տարածված երևույթ է, սովորաբար արտահայտվում է եղնջացանով։ Հարկավոր է բուժել, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է, որ վարակը ներթափանցի օրգանիզմ։

Կարդացեք՝ Ալերգիան և հղիությունը

Քրտնարտադրություն

Այն հղի կանայք, ովքեր ամռանը զբոսնել են, լավ գիտեն, թե ինչ դժվար է։ Բանդաժը, նեղ սինթետիկ հագուստը կարող են նպաստել քրտնարտադրությանը, որն էլ իր հերթին քոր է առաջացնում։ Դրանից խուսափելու համար ընտրեք միայն բնական կտորներից կարված և լայն հագուստ։ Խուսափեք շոգ եղանակին զբոսնելուց։

Վարակիչ հիվանդություններ

Ցանը և քորը կարող են վարակիչ հիվանդության նախանշան լինել։ Ցածր իմունիտետի պարագայում հղիանալու ընթացքում հիվանդանալը դժվար չէ։ Եթե ցանավորումն ուղեկցվում է վատ ինքնազգացողությամբ, ջերմության բարձրացմամբ և այլ ախտանշաններով, ապա անհապաղ դիմեք բժշկի։

Ներքին որոշ օրգանների աշխատանքի խանգարում

Ցանը կարող է որոշ օրգանների դիսֆունկցիայի հետևանք լինել։ Ճիշտ ժամանակին բուժվելու նպատակով այցելեք բժշկի, ով համապատասխան հետազոտություններից և պատճառը պարզելուց հետո բուժում կնշանակի՝ կանխելով հետագա բարդությունների առաջացումը։

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Ինչ ծագման էլ որ լինի ցանը, պահանջում է բժշկի գրագետ խորհրդատվություն, մի զբաղվեք ինքնաբուժությամբ և հոգացեք ձեր մասին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար