Հակամյուլլերյան հորմոն

Հակամյուլլերյան հորմոն

Հակամյուլլերյան հորմոնը (АМГ, АМН, anti-Mullerian hormone) առանձնահատուկ նյութ է, որն առկա է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում։ Այն ակտիվորեն ազդում է հյուսվածքների ձևավորման և աճի վրա՝ մեծ դեր խաղալով նաև վերարտադրողական կարողությունների հարցում։

Կարևոր դեր է խաղում կնոջ օրգանիզմում հատկապես վերարտադրողական տարիքում․ խանգարումը խոչընդոտում է հղիանալուն։

Կարդացեք՝ Հորմոնային անպտղություն

Հորմոնի դերը

Հակամյուլլերյան հորմոնը տղամարդու օրգանիզմում

Այս հորմոնը տղամարդու օրգանիզմում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում սաղմնային և սեռական հասունացման շրջանում։ Այն սկսում է ձևավորվել դեռևս սաղմնային շրջանում և պատասխանատու է մյուլլերյան ծորանների՝ ապագա սեռական օրգանների սաղմնային գոյացությունների հետզարգացման համար։

Ճիշտ զարգացման դեպքում տղամարդու օրգանիզմում կազմավորվում են սեռական լիարժեք օրգաններ։ Ծնվելուց հետո ՀՄՀ-ն սինթեզվում է արական ձվարանների կողմից մինչև սեռական հասունացումը։ Սեռական հասունության շրջանում հորմոնի սինթեզը նվազում է և պահպանվում շատ ցածր մակարդակում։

Սինթեզի խանգարումը տղամարդկանց դեպքում առաջացնում է կրիպտորխիզմ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, ինչը երբեմն առաջացնում է կեղծ հերմաֆրոդիտիզմ։ Ցածր հորմոնային ֆոնի պայմաններում ի հայտ է գալիս անպտղություն՝ անկախ այն հանգամանքից, որ ձվարանները բնականոն են ձևավորված։

Հակամյուլլերյան հորմոնը կնոջ օրգանիզմում

Կնոջ օրգանիզմում ՀՄՀ-ն արտադրվում է ներարգանդային շրջանում և մինչև սեռական ֆունկցիայի մարումը, սակայն մինչև սեռական հասունացումը հորմոնի մակարդակը ցածր է լինում և բարձրանում է սեռական հասունացումն սկսելուն պես։

Ցածր ՀՄՀ-ն կնոջ դեպքում առաջացնում է վերարտադրողական ֆունկցիայի և ֆոլիկուլների հասունացման խանգարում, ինչը հանգեցնում է անպտղության։

ՀՄՀ-ի հետազոտություն

Արյան մեջ ՀՄՀ-ի մակարդակի որոշման հետազոտությունն անցկացնում են, որպեսզի՝

  • գնահատեն տղամարդու սեռական ֆունկցիան, 
  • որոշեն վաղաժամ սեռական հասունացումը կամ դրա ուշացումը, 
  • հայտնաբերեն ձվարանների ուռուցքները կամ պոլիկիստոզը
  • հասկանան կնոջ անպտղության պատճառը։

ՀՄՀ-ի մակարդակի փոփոխությունը կարող է վկայել կնոջ վաղ դաշտանադադարի մասին։

Կարդացեք՝ Վեց նշան, որոնք վկայում են մենոպաուզայի մասին

Ցուցումներ հետազոտության համար

Հետազոտության անցկացման հիմնական ցուցումներ են՝

  • վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացման փաստը, 
  • սեռի որոշումը հերմաֆրոդիտիզմի դեպքում, 
  • կրիպտորխիզմի և մոնորխիզմի ախտորոշման հաստատումը, 
  • տղամարդու պտղաբերության գնահատականը (բեղմնավորելու կարողությունը), 
  • կնոջ պտղաբերության գնահատականը, 
  • վաղ դաշտանադադարի փաստը, 
  • ձվարանների քաղցկեղ, 
  • անհայտ ծագման անպտղություն, ԱՄԲ-ի անհաջող փորձեր։

Կանանց և տղամարդկանց օրգանիզմում ՀՄՀ-ի մակարդակը կախված է տարիքից։

Տղամարդկանց դեպքում՝

  • մինչև 15 օրական՝ 32 ± 8,3 նգ/մլ 
  • մինչև 1 տարեկան՝ 65,1 ± 13,0 նգ/մլ 
  • մինչև 4 տարեկան՝ 69,9 ± 9,2 նգ/մլ 
  • մինչև 7 տարեկան՝ 61,3 ± 8,4 նգ/մլ 
  • մինչև 10 տարեկան՝ 47,0 ± 6,6 նգ/մլ 
  • սեռական հասունացման սկզբում՝ 34,9 ± 3,7 նգ/մլ 
  • սեռական հասունացման ավարտին՝ 6,7 ± 1,9 նգ/մլ 
  • մեծահասակ տղամարդիկ՝ 4,2 ± 0,6 նգ/մլ 

Կանանց դեպքում՝

  • մինչև 9 տարեկան՝ 3,5 ± 1,8 նգ/մլ, 
  • սեռական հասունացման սկզբում և վերարտադրողական ամբողջ շրջանում՝ 2,1 - 7,3 նգ/մլ։

Շեղումներ

ՀՄՀ-ի մակարդակը բարձրանում է հետևյալ դեպքերում՝

  • ձվարանների ուռուցքներ, 
  • սեռական հասունացման հապաղում, 
  • սեռական հորմոնների ընկալիչների ապարատի արատներ, 
  • կրիպտորխիզմ, 
  • անպտղություն, 
  • ձվարանների պոլիկիստոզ։ 

ՀՄՀ-ի մակարդակի նվազում է նկատվում հետևյալ դեպքերում՝

  • ճարպակալում վերարտադրման շրջանում, 
  • դաշտանադադար, 
  • սեռական օրգանների թերզարգացում, 
  • ձվարանի բացակայություն, 
  • վաղաժամ սեռական հասունացում։

Շտկման միջոցները

Հակամյուլլերյան հորմոնը դեռևս ուսումնասիրվում է, և նրա շտկման մեթոդները դեռևս մշակվում են։ Հորմոնային թերապիայի ժամանակ հորմոնի արտադրությունը խթանելու որոշակի փորձ կա։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: