Ոտքերի ցավը հղիության ընթացքում

Ոտքերի ցավը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ոտքերի և ձեռքերի մկանների ցավոտ կրճատումը հաճախադեպ երևույթ է։ Ցավը հանկարծակի է սկսվում և հաճախ հանգստի ժամանակ է անհանգստացնում ապագա մորը։ Որո՞նք են պատճառները, ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Պատճառները

Պատճառները բազմազան են և կարող են օրգանիզմում հնարավոր խանգարումների ախտանշան լինել (սկսած որոշ միկրոտարրերի և վիտամինների պակասից, վերջացրած հղիության ընթացքի բարդացմամբ)։ Հիմնական պատճառները ներկայացնում ենք ստորև։

1. Կալցիումի, կալիումի, ինչպես նաև В6 վիտամինի պակաս, ինչն ի հայտ է եկել առաջին հերթին տոքսիկոզների հետևանքով, որոնց դեպքում օրգանիզմը մեծ քանակությամբ միկրոտարրեր է կորցնում (սովորաբար վաղ ժամկետներում), երկրորդ հերթին՝ զարգացող պտղի պահանջների մեծացման հետևանքով (վառ արտահայտվում է հղիության կեսերին), երրորդ հերթին՝ միզամուղ միջոցների շարունակական օգտագործման հետևանքով, չորրորդ հերթին՝ չհավասարակշռված սննդի հետևանքով, ինչի արդյունքում կնոջ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերը։

2. Հեմոգլոբինի քանակի նվազում (արտահայտված անեմիա)։

3. Արյան մեջ շաքարի մակարդակի խանգարում, ինչը կարող առաջանալ սնման ռեժիմի բացակայության հետևանքով, երբ կինը հազվադեպ է ուտում և մեծ չափաբաժնով կամ էլ երբ չարաշահում է քաղցրը։

4. Երակների վարիկոզ լայնացում։

5. Կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործում։

6. Երակի ստորին կեսի սեղմման համախտանիշ, որի դեպքում մեծացած արգանդը ճնշում է երակի ստորին կեսի վրա և առաջացնում ոտքերից երակային արտահոսքի խանգարում։ Այդ դեպքում ցավն սկսում է տանջել հղի կնոջը սովորաբար երրորդ եռամսյակում, երբ նա պառկած է լինում մեջքի կամ աջ կողքի վրա։

Մասնագետների խորհուրդները։ Փորձեք դանդաղ և զգուշորեն, բայց միաժամանակ բավականին ուժեղ դեպի ձեզ ձգել ոտքերի այն մատները, որոնց մկանը ճնշում է։ Այնուհետև դանդաղ թուլացրեք ոտքը և կրկին ձգեք։ Երբ ցավը մեղմվի, թույլ մերսեք մկանը՝ տաքացնելով այն։ Մկանը տաքացնելու համար կարելի է ջեռակ կամ տաք ջուր օգտագործել։ Արյան շրջանառության կարգավորման համար քայլեք։ Ցավի կրկնվելուց խուսափելու նպատակով պառկեք՝ ոտքերը փոքր-ինչ վեր բարձրացնելով (կարելի է ոտքերի տակ բարձ կամ ծալած ծածկոց դնել)։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար