Երիկամների ցավը հղիության ընթացքում

Երիկամների ցավը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ բոլոր ներքին օրգաններն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով՝ հատկապես երիկամները: Այդ պատճառով էլ հղի կանայք մտնում են երիկամների հիվանդությունների ռիսկային խմբում: Ինչպե՞ս տարբերել երիկամների ցավը մեջքի ցավից: Այս հարցում ինքնուրույն կողմնորոշվելը շատ դժվար է, հաճախ էլ անհնար, ուստի հարկավոր է անվարան դիմել բժշկի:

Ե՞րբ է պետք այցելել բժշկի

  • Միզարձակումն ուղեկցվում է ցավով և տհաճ զգացողություններով: 
  • Թվում է թե միզապարկը լիովին չի դատարկվել: 
  • Մեզի հետազոտությունը սպիտակուցի առկայություն է արձանագրում: 
  • Այտուցվածություն:
  • Անոթային բարձր ճնշում: 
  • Ցավ գոտկատեղի շրջանում: 
  • Ուժգնացող ցավ որովայնի ստորին և կողային հատվածում: 
  • Մշտական, նվվացող ցավ, որը չի անցնում, եթե անգամ կինը հարմար դիրք է ընդունում: 
  • Ցավ հպումից:
  • Բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, դողէրոցք:

Բուժումը

Եթե ցավում են երիկամները կամ ցավ եք զգում երիկամների հատվածում, ապա դիմեք բժշկի: Հարկավոր է անհրաժեշտ հետազոտություններ կատարլ և պարզել պատճառը: Քանի որ հղիությունն անհատական երևույթ է բոլորի համար, բուժումը պետք է նշանակի միայն բուժող բժիշկը՝ հաշվի առնելով բոլոր անհատական նրբությունները: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Շատ բան կախված է այն բանից, թե հղիության որ ժամկետում է ի հայտ եկել խնդիրը. չէ՞ որ առաջին եռամսյակում առհասարակ չի կարելի դեղորայք օգտագործել, և բժիշկը պետք է ձեզ համար համալիր ֆիտոպրեպարատներ ընտրի: Վերջիններս չեն ազդում պտղի զարգացման վրա, գործում են արդյունավետ՝ թողնելով միզամուղ, ցավազրկող, հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն:

Հարկավոր է սննդից բացառել ճարպոտ, տապակած, կծու և թթու մթերքները: Այդպիսի սննդամթերքները գրգռում են միզապարկի լորձաթաղանթը և խանգարում վերականգնմանը: Օգտակար է լոռամրգի հյութը, ինչպես նաև հատուկ ուրոլոգիական խառնուրդները, որոնց մասին ձեզ կիրազեկի բժիշկը: Առհասարակ ավելի լավ է կանխարգելել խնդիրը, քան բուժվել:

Կանխարգելումը

  • Լոռամրգի մզվածքը լավ է ոչ միայն բուժման, այլև կանխարգելման համար: 
  • Ավելի լավ է դեռևս վաղ ժամկետներում հրաժարվել ճարպոտ, կծու, տապակած և ապխտած մթերքներից, աղից, սպիտակ հացից և հատիկավորներից: 
  • Օրվա ընթացքում խմած ջրի քանակը պետք է կազմի երկու լիտր: 
  • Որքան հնարավոր է հաճախ գնացեք տուալետ, քանի որ դիմանալը վտանգավոր է հատկապես հղիության ընթացքում: 
  • Ներքնազգեստը պետք է լինի բամբակյա՝ նախատեսված հղի կանանց համար: 
  • Չի կարելի կրել նեղ ներքնաշորեր, զուգագուլպաներ, տաբատներ: 
  • Օգտակար է չորեքթաթ դիրքը: Օրական 10-15ր անցկացրեք այդ դիրքում. այդ ընթացքում որովայնը կախ է ընկնում, արգանդը չի չնշում երիկամներին և վերջիններս հանգստանում են «բեռից»: Այդ վարժությունը շատ օգտակար է կանխարգելման առումով, ինչպես նաև մեղմում է մեջքի ցավը:
Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…