Տարվա ո՞ր եղանակին են ծնվում ամենաառողջ երեխաները

30.10.201522852

Ցանկացած եղանակ ունի իր դրական և բացասական կողմերը բեղմնավորման և երեխայի ծնունդի ժամանակի առումով։ Ընտրեք, թե որն է ավելի կարևոր ձեզ համար և որոշեք ինքներդ։

Բեղմնավորումն ամռանը, երեխայի ծնունդը՝ գարնանը

Առավելությունները

  • Վիտամինների բազմազանությունը թարմ մրգերի և բանջարեղենի տեսքով։
  • Գրիպով հիվանդանալու նվազագույն վտանգ։
  • Ծովում հանգստանալու և ուժով լցվելու հնարավորություն։
  • Վառ ու դրական հույզեր՝ պայմանավորված ամառով և հանգստով։

Թերությունները

  • Հղիության վերջին ամիսներն անցնում են գրիպի և տարատեսակ վարակների շրջանում։ Օգտակար կլինի կոփումը նախքան հղիությունը, առողջ, ակտիվ ապրելակերպը, ինչպես նաև ամուսնու ընկերակցությունը զբոսանքի գնալիս։
  • Ծննդաբերությունն անցնում է օրգանիզմի եղանակային թուլացման և բնական վիտամինների պակասի շրջանում․ վիտամիններից օգտվեք աշնանը և ձմռանը, իսկ գարնանը՝ հաբերի տեսքով դեղամիջոցներից։

Բեղմնավորումն աշնանը, երեխայի ծնունդը՝ ամռանը

Առավելությունները

  • Վիտամինների մեծ պաշար մրգերի և բանջարեղենի տեսքով։
  • Լակտացիան նույնպես համընկնում է վիտամիններով հարուստ շրջանին։
  • Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքվ վնասվածքներ ստանալու ցածր հավանականություն։

Թերությունները

  • Հղիության առաջին ամիսներն անցնում են մրսածության հիվանդությունների շրջանում, ինչը վտանգ է ստեղծում պտղի համար։ Լավ նախապատրաստվեք հղիությանը՝ օրգանիզմն ապահովելով անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, ինչպես նաև ֆիզիկական առողջությամբ։
  • Հղիության վերջին ամիսներն անցնում են ամռանը։ Եթե շոգ է և տոթ, ապա դժվար է տանելը, հատկապես ուշ տոքսիկոզի դեպքում։ Խուսափեք ցերեկը տնից դուրս գալուց, զբոսանքի գնացեք երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդը մաքուր է։
  • Երկար լուսային օրը բարենպաստ ազդեցություն չի ունենում հղիության հորմոնի՝ մելատոնինի արտադրության համար, որը շատ կարևոր է վերջին ամիսների ընթացքում։

Բեղմնավորումը ձմռանը, երեխայի ծնունդը՝ աշնանը

Առավելությունները

  • Հղիության վերջին ամիսներին վիտամինների առատություն մրգերի և բանջարեղենի տեսքով։
  • Լակտացիան նույնպես անցնում է վիտամիններով հարուստ շրջանում։

Թերությունները

  • Հղիության առաջին ամիսներն անցնում են տարատեսակ վարակների ռիսկային շրջանում, ինչը շատ վնասակար է, քանի որ առաջին երկու ամսվա ընթացքում են կազմավորվում երեխայի հիմնական օրգանները։ Հարկավոր է պաշտպանվել գրիպից և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ վարակներից։ 
  • Հղիության ավարտին նվազում է հղիության հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը։ Սա վտանգ չի սպառնում կոփվող և առողջ ապրելակերպ վարող կնոջը։
  • Երեխայի կյանքի առաջին ամիսներն անցնում են ցուրտ եղանակային պայմաններում, ինչն այնքան էլ նպատակահարմար չէ զբոսանքի գնալու համար։ Եթե երեխան առողջ է, կարելի է զբոսնել և ցանկացած եղանակի։

Բեղմնավորումը գարնանը, երեխայի ծնունդը՝ ձմռանը

Առավելությունները

  • Բեղմնավորումը կատարվում է բնության զարթոնքի ամենալավ շրջանում՝ սիրո շրջանում, ինչը բազմաթիվ դրական հույզերի աղբյուր է։
  • Հղիության վերջին ամիսներն անցնում են բարենպաստ պայմաններում, երբ վիտամինների պաշարը դեռևս չի սպառվել։
  • Հղիության վերջին ամիսներին է մելատոնինն արտադրվում մեծ քանակով։
  • Լավ եղանակային պայմաններն ապահովում են ուշ տոքսիկոզի դյուրին ընթացքը։

Թերությունները

  • Բեղմնավորման շրջանում հնարավոր է, որ ծնողները վիտամինների պակաս ունենան։ Հարկավոր է ստանալ այդ վիտամինները։
  • Հղիության վերջին ամիսներին մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը՝ մերկասառույց։
  • Երեխայի կյանքի առաջին ամիսներն անցնում են գրիպով և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ վարակների շրջանում։ Հարկավոր է կոփել երեխային և կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել։

Հաշվի առեք, որ կյանքի առաջին ամիսների ընթացքում երեխան հուսալիորեն պաշտպանված է մայրական իմունիտետով, որ ստացել է ծննդյան պահին և շարունակում է ստանալ կրծքի կաթի միջոցով, վարակներն այնքան էլ վտանգավոր չեն նրա համար։ Կարևոր մի հանգամանք կա․ պետք երեխային հագցնել ըստ եղանակի, այնպես, որ նա չքրտնի հագուստի մի քանի շերտի տակ։