Կուրծքը հղիության ընթացքում

Կուրծքը հղիության ընթացքում

Նախքան դաշտանի ուշացումը կանայք ուշադրություն են դարձնում կրծքին՝ փնտրելով երկար սպասված հղիության նշաններ։ Չնայած որ կուրծքը մի փոքր ցավում և ուռչում է նաև դաշտանից առաջ, սակայն այդ նշանները նաև հղիության առաջին նշաններից են։ Հղիությունը ենթադրում է օրգանիզմի հորմոնային վերակառուցում և նախապատրաստում ծննդաբերությանն ու կաթնարտադրությանը։ Յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից։ Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները։

Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում։ Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ։ Մեծանում է նաև կուրծքը։ Այդ պայմանավորված է օրգանիզմի հորմոնային վերակառուցմամբ․ էստրոգենը նպաստում է կաթնածորանների զարգացմանը, իսկ պրոգեստերոնը՝ գեղձերի մեծացմանը։ Կուրծքն առանձնակի ակտիվությամբ մեծանում է առաջին տասը շաբաթվա ընթացքում, ինչպես նաև վերջին եռամսյակում։ Պտուկը և պտուկի շուրջը պիգմենտավորված է (արեոլա), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ։

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Կաթնախեժի առաջացումը

Սովորաբար կաթնախեժն ի հայտ է գալիս երրորդ եռամսյակում, սակայն հնարավոր է և ավելի շուտ։ Այն լինում է թափանցիկ, դեղնավուն կամ սպիտակավուն գույնի։ Հնարավոր է, որ խեժ առհասարակ չլինի, պետք չէ անհանգստանալ, այն ևս բնական է և բնավ չի նշանակում, որ քիչ կաթ եք ունենալու։

Կարդացեք՝ Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Կրծքի խնամքը 

Շատերին մտահոգում է պտուկների նախապատրաստումը կրծքով կերակրմանը։ Նախկինում խորհուրդ էին տալիս կրծքկալի մեջ կրախմալած սրբիչ դնել, մերսել պտուկները և այլն։ Այժմ բժիշկները խորհուրդ են տալիս նման բաներ չանել, քանի որ հղիության ընթացքում պտուկների ցանկացած գրգռում կարող է արգանդի կրճատման դրդել և վիժման վտանգի առաջ կանգնեցնել։

Կարդացեք՝ Ինչպե՞ս խնամել կուրծքը հղիության ընթացքում

Կրծքին օգտակար է կոնտրաստային լոգանքը, կարելի է և թրջել սրբիչը սառը ջրով և շփել կրծքին, բայց ոչ ուժեղ։ Լոգանքի ընթացքում օգտակար է մերսումը փափուկ սպունգով, շրջանաձև շարժումներով՝ ձախ կուրծքը ժամսլաքի ուղղությամբ, աջը՝ հակառակ։ Լոգանքից հետո ցանկալի է հատուկ կրեմ կամ բալզամ քսել, որը կփափկացնի, կսնուցի մաշը, ինչպես նաև կկանխի հղիազոլերի առաջացումը։ Եթե պտուկները ձգված են, մի անհանգստացեք։ Ծննդաբերությունից հետո հնարավոր է, որ ավելի ուռչեն։ Երեխան կարող է ծծել ցանկացած տեսակի կուրծք․ չէ՞ որ կերակրման ժամանակ նա վերցնում է հարպտկային հատվածը և ոչ թե միայն պտուկը։ Մի անհանգստացեք նաև փոքր կրծքի պարագայում․ այն ևս կարող է մեծ քանակությամբ կաթ արտադրել։

Անհանգստությամբ դեպքում այցելեք մամոլոգի։ Բացի զննումից բժիշկը նաև մի շարք խորհուրդներ կտա կրծքագեղձի խնամքի վերաբերյալ, կասի, թե կերակրման շրջանում ինչպես խուսափեք պտուկների վնասվածքից, կաթի լճացումից և մաստիտից։

Կարդացեք՝ Մաստիտ (կաթնագեղձի բորբոքում)

Չմոռանաք մեջքի և կրծքի մկաններն ամրացնող վարժությունների մասին, ուշադիր եղեք կեցվածքի հանդեպ, կուրծքը վեր պահող հաուկ սպիտակեղեն կրեք և եղեք առողջ։

Կարդացեք՝ Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար