Ի՞նչ են հուշում քնելու դիրքերը

Ի՞նչ են հուշում քնելու դիրքերը

Ի՞նչ են հուշում մեզ մեր քնելու դիրքերը, ինչպիսի ազդեցություն են դրանք ունենում մեր առողջության վրա: Փորձենք պարզել միասին:

Մեջքի վրա պառկած դիրք. Կարծես սա լավագույնն է քնելու դիրքերից: Այսպես գլուխը, պարանոցը և ողաշարը գտնվում են բնական դիրքում, ինչը թույլ է տալիս խուսափել տվյալ հատվածների ցավերից: Եթե գլուխը բարձր է, և ստամոքսն ավելի ներքև է, նշանակում է, որ ստամոքսահյութը չի հոսի կերակրափող և սա կօգնի ազատվել այրոցի զգացողություններից: Բացի այս, մեջքի վրա պառկած դիրքն օգնում է կանխել կնճիռների առաջացումը, քանի որ ոչինչ չի դիպչում և ճնշում դեմքը: Կարելի է ասել՝ միակ բացասական բանն այն է, որ այս դիրքում խռմփոցն ավելի ծանր ու հաճախական է դառնում:

Կողքի պառկած դիրքը (ոտքերն ուղիղ) նույնպես բավականին բարենպաստ է ողնաշարի և պարանոցի ցավերից խուսափելու համար: Սակայն այս դեպքում, քանի որ բարձը ճնշում է դեմքի մաշկը, ավելի հավանական է դառնում կնճիռների առաջացումը: Հղի կանանց դեպքում նախընտրելի է պառկել ձախ կողքի վրա: Դա ապահովում է բարենպաստ արյան շրջանառություն:

Այսպես կոչված սաղմի դիրքը (պառկած կողքի, ոտքերը ծալված) լավ է հղիության դեպքում, իսկ առհասարակ այն լավագույն տարբերակը չէ: Հատկապես եթե կան ողնաշարի խնդիրներ, հնարավոր է այս դիրքն առաջացնի ցավեր: Բացի այդ, կլորացած, ծալված դիրքը սահմանափակում է ազատ շնչառությունը:

Որովայնի վրա պառկած դիրքը ամենաքիչ նախընտրելին է: Թեև այս դեպքում խռմփոցը նվազում է, այնուամենայնիվ այսպես չի պահպանվում ողնաշարի բնական դիրքը, ինչի պատճառով ճնշում է գործադրվում մկանների և հոդերի վրա: Սա հնարավոր է գրգռի նյարդերը և հանգեցնի ցավի, թմրածության, ծակծկոցի զգացողության առաջացման: Պարանոցն էլ մի քանի ժամ շարունակ գտնվում է մի կողմ թեքված և բարձին սեղմված վիճակում, ինչը կրկին հնարավոր է ցավեր առաջացնի:

Ի վերջո, եթե չկան անհանգստացնող նշաններ, չկան քնի խանգարումներ, ապա դիրքերն անբարենպաստ ազդեցություն չեն ունենա, քանի որ գիշերվա ընթացքում մարդը մի քանի անգամ փոխում է դիրքը: Պառկեք ձեզ հարմար դիրքով, քնեք առնվազն 7-8 ժամ. եղեք առողջ:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: