Ահա թե ինչի է հանգեցնում հղիության ընթացքում ծխելը

Ահա թե ինչի է հանգեցնում հղիության ընթացքում ծխելը

Ուլտրաձայնային հետազոտության այս ուշագրավ պատկերները հստակ բացահայտում են հղիության ընթացքում ծխելու վնասակար ազդեցությունները պտղի ներարգանդային զարգացման վրա:

Բնական զարգացման ժամանակ, որքան մոտենում է ծննդաբերության ժամկետը, այնքան ավելի քիչ է պտուղը բերանին ու դեմքին դիպչում ձեռքերով: Մասնագետները բացատրում են, որ հղիության ընթացքում ծխելը հանգեցնում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման դանդաղեցման: Այժմ նրանք բացատրում են այդ վնասները ուլտրաձայնային հետազոտության պատկերներով, որում երևում է, որ ծխող մայրիկի երեխան ավելի շատ է դիպչում դեմքին, քան չծխող մայրիկի երեխան:

Թեև այս հետազոտությունը դեռ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել վատ սովորություններից հղիության ընթացքում, քանի որ դրանց պարագայում խիստ մեծանում են վաղաժամ ծննդաբերության, պտղի շնչառական խնդիրների և նույնիսկ մահվան վտանգները:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար