Դոզիմետր․ ճառագայթումից պաշտպանվելու ցուցումներ

Դոզիմետր․ ճառագայթումից պաշտպանվելու ցուցումներ

Բոլորս էլ լսել ենք Չեռնոբիլի կամ Ճապոնիայում տեղի ունեցած ատոմային վթարների մասին և ի՞նչ: Ինչ տեղի է ունենում մեր շրջապատում, հենց այնպես չէ, մենք այդ ամենից պետք է դաս քաղենք: Ի՞նչ պետք է սովորենք այսպիսի ահարկու աղետներից: Այն, որ ճառագայթումը տարածվում է մեր շուրջ, և եթե ինքներս մեզ չպաշտպանենք դրանից, ուրիշ ոչինչ չի փրկի:

Հավանաբար ձեզնից շատերն այս պահին մտածեցին, որ պետությունն է պարտավոր հոգ տանել մեր մասին, և դա գուցե ճիշտ է: Բայց դիմել մոլորակի ամբողջ բնակչությանն իմաստ չունի, այդ պատճառով ուշադրության ենք հրավիրում երիտասարդ մայրիկներին, ովքեր պետք է անհանգստանան իրենց և իրենց երեխաների առողջության համար: Պետք է հասկանալ, որ ճառագայթում կարող է լինել ցանկացած վայրում, այնպես որ ձեր ապագա երեխաների մասին անհրաժեշտ է նախապես մտածել: Կարելի է դոզիմետր գնել, ինչն այնքան էլ դժվար չէ:

Դոզիմետրի շնորհիվ կարելի է ստուգել սեփական տան տարածությունը, քանի որ ներկայումս ժամանակակից տեխնիկաների պատճառով նույնիսկ տանը կարող է դիտվել ճառագայթման բարձր աստիճան: Լավ կլինի ստուգել մանկական սենյակը, որպեսզի հասկանաք, թե այնտեղից որևէ բան դուրս հանելու կարիք կա՞: Այնուհետև կարելի է անցնել ամբողջ տնով մեկ՝ չմոռանալով ստուգել նաևբտան շրջակայքը: Օրինակ՝ կարելի է ստուգել բակը, ինչպես նաև մոտակայքի մանկական խաղահրապարակները և այն վայրերը, որտեղ հաճախ եք լինում: 

Դոզիմետրից օգտվելը շատ հեշտ է և պարզ: Յուրաքանչյուր հավաքածու ունի իր ցուցումների թերթիկը, որում մանրամասնորեն նկարագրված է, թե ինչպես է պետք դրանից օգտվել: Նախապես լավ ուսումնասիրեք հրահանգները, չնայած ստիպված եք լինելու ընդամենը մեկ կոճակ սեղմել և մի քանի րոպե սպասել, այնուհետև տեսնել արդյունքները:

Ինչպե՞ս են գնահատում արդյունքները

Նախ անհրաժեշտ է ճշտել տվյալ քաղաքի ֆոնը, այսինքն՝ ճառագայթման սահմանային նորման: Եթե դոզիմետրի ցուցադրած արդյունքները գերազանցում են նորման, ապա անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել հատուկ ծառայություններին, որոնք կանցկացնեն լրացուցիչ ստուգումներ և բացասական արդյունքների հաստատման դեպքում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ: Եթե նկատում եք, որ դոզիմետրի ցուցանիշները տատանվում են որոշակի վայրերում, ապա պետք է գտնեք այն օբյեկտները, որոնք ճառագայթում են առաջացնում և պարզապես ազատվեք դրանցից:

Մի խոսքով՝ եղեք ուշադիր և ամեն կերպ հետևեք ձեր առողջությանը:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն