Ի՞նչ է ֆրիգիդությունը (սեռական սառնություն)

Ի՞նչ է ֆրիգիդությունը (սեռական սառնություն)

Ֆիզիկական հակումը հակառակ սեռի նկատմամաբ կնոջ ենթագիտակցական ցանկություններից մեկն է: Լիբիդոն տրված է կնոջը սերունդների հաջորդականությունն ապահովելու համար: Բնությունը մարդուն շնորհել է սեռական ակտի ժամանակ հաճույք զգալու, հեշտանքի կարողություն, այդ պատճառով էլ սեռական հարաբերությունից հաճույքի բացակայությունը կամ դրա ժամանակ տհաճ զգացողությունները համարվում են շեղում:

Ին՞չ է ֆրիգիդությունը և ինչու՞ է առաջանում

Եթե նույնիսկ ամենահմայիչ զուգընկերը և ամենառոմանտիկ միջավայրն ինտիմ մերձեցման գրգռվածություն չեն առաջացնում, սեռական ակտի ժամանակ ոչ մի զգացողություն չկա, առավել ևս հեշտանքը բացակայում է, եթե կինը վախ և տհաճություն է զգում սեռական մերձեցումից, ապա սեքսոլոգներն այդ երևույթն անվանում են սեռական սառնություն՝ ֆրիգիդություն, որը սեռական պաթոլոգիական շեղում է:

Սեռական սառնությունը կարող է լինել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական։ Այս երևույթն առաջացնող պատճառները կարելի է պայմանականորեն բաժանել չորս մեծ խմբի:

1. Կոնստիտուցիոնալ տեսակն իրենից ներկայացնում է հակառակ և իր սեռի հանդեպ լիբիդոյի ամբողջական կամ մասնակի բացակայություն, էրոտիկ երազների և հեշտանքի բացակայություն: Դրա ժամանակ էրոգեն գոտիները զգայուն չեն գրգռման հանդեպ:

2. Մյուս տեսակը ռետարդացիոն ֆրիգիդությունն է: Սա ժամանակավոր բնույթ կրող շեղում է, որն առաջանում է զգայունակության ուշ զարգացման պատճառով, այսինքն՝ սեռական կյանքն ավելի վաղ է սկսում, քան կհասցնեն զարգանալ ուղեղի բոլոր զգայական գոտիները: Հեշտանք զգալու կարողությունը ձևավորվում է 23-25 տարեկանում:

3. Ախտանշանային ֆրիգիդությունը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով՝ գլխուղեղի կամ ողնուղեղի հիվանդություններից, ինքնաթունավորումներից, թմրամոլությունից կամ էնդոկրին համակարգի շեղումներից: Ֆրիգիդություն առաջանում է սեռական ոլորտի թերզարգացման (սեռական կյանքը շատ վաղ սկսելուց), ցավոտ մերձեցման, ծննդաբերությունից կամ գինեկոլոգիական խնդիրներից հետո հեշտոցի զգայունության նվազման, դեպրեսիայի դեպքում: Այդ ժամանակ ֆրիգիդությունը ախտանշան է, և գլխավոր խնդիրը լուծելուց հետո լիբիդոն կարգավորվում է: Այդպիսի վիճակ կարող է ժամանակ առ ժամանակ առաջանալ գարնանային հիպովիտամինոզի, գերհոգնածության, սթրեսի ժամանակ: Այդ դեպքերում էրոգեն գոտիների զգայունակությունը պահպանվում է, էրոտիկ բնույթների երազներն էլ կարող են չբացակայել:

4. Հոգեծին ֆրիգիդությունը հոգեկանի կողմից կնոջ գրավչության արգելակումն է, որն առաջանում է նախկինում ունեցած սեռական ակտերի ժամանակ ոչ հարիր գործողությունների հետևանքով զուգընկերոջ հանդեպ առաջացած տհաճության, նրանից հիասթափության արդյունքում: Բացի դրանից, ֆրիգիդության այս տեսակը կարող է հանդիպել այն կանանց շրջանում, ովքեր շատ խիստ կամ պուրիտանական սեռական դաստիարակություն են ստացել, ովքեր ունեն ներքին բարդույթներ և իրենց չեն համարում գեղեցիկ ու գրավիչ:

Երբեմն հոգեծին և կոնստիտուցիոնալ ֆրիգիդության հիմքում ընկած է լինում խորը թաքնված միասեռականություն, որը կինը փորձել է ընկճել և հերքում է: Ցանկացած դեպքում ֆրիգիդությունը սիրո, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու խոչընդոտ չէ: Դա ներքին պարփակվածություն, սեռական բավարարվածության անկարողությունն է:

Ինչպե՞ս է արտահայտվում ֆրիգիդությունը

Ֆրիգիդության արտահայտման ձևերը բավականին տարաբնույթ են և ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Սովորաբար արտահայտվում է սեռական ակտի ժամանակ տհաճ զգացողությունների տեսքով, երբ կինը ստիպում է իրան դիմանալ՝ վերածելով սեռական հարաբերությունը պարտականության: Որոշ կանանց դեպքում հնարավոր է լինեն հաճելի զգացողություններ, սակայն հեշտանքը բացակայում է, որոշների դեպքում էլ հեշտանք առաջանում է ինքնաբավարարման կամ էրոտիկ երազների ժամանակ:

Կնոջ ֆրիգիդությունը շատ առումներով կախված է նաև տղամարդուց, նրա նրբազգացությունից, ուշադրությունից և համբերատարությունից: Զուգընկերը պետք է ձգտի կնոջը հաճույք պատճառել, նրա հետ լինել ազատ, հաշվի առնել նրա ցանկությունները և տրամադրությունը, այդպես կարելի է իրավիճակը փոքր-ինչ մեղմել:

Երբեմն պատճառ կարող է հանդիսանալ սեփական մարմնի էրոգեն գոտիները չճանաչելը, սխալ ընտրված դիրքերը կամ միջավայրը, որը գուցե թույլ չի տալիս կնոջն ամբողջությամբ թուլանալ:

Ինչպե՞ս ազատվել ֆրիգիդությունից

Հիվանդության, հոգնածության կամ սթրեսի հետևանքով առաջացած ախտանշանային ֆրիգիդության դեպքում ամենահեշտ ելքը բժշկի դիմելն է, վիտամիններ ընդունելը, հանգստանալը, լավ քնելը, սիրելիի հետ հանգստի մեկնելը: Իսկ եթե այդ ամենը չի օգնում, ապա կնոջն անհրաժեշտ է հոգեթերապևտ-սեքսոլոգի օգնություն: Շատ կանայք անհարմար են զգում այդ մասնագետին դիմելիս՝ համարելով դա ամոթալի կամ ոչ անհրաժեշտ: Իսկ այդ ընթացքում սեռական քրոնիկական անբավարարությունը հանգեցնում է ամուսնական խնդիրների, նյարդային լարվածության, վեճերի և նույնիսկ հիվանդությունների ոչ միայն սեռական ոլորտի, այլև երիկամների, ստամոքսի և լյարդային համակարգի հիվանդություններ:

Սեռական հարաբերությունը կյանքի կարևոր բաղադրիչն է, և կանայք պետք է բնության այդ շնորհից հաճույք ստանան: Ֆրիգիդության արտահայտման այլ ձև է սեռական գրավչության, տղամարդկանց հանդեպ հետաքրքրության բացակայությունը, սեռական մերձեցման ցանկության բացակայությունը (նույնիսկ ենթագիտակցականում): Նախ և առաջ գրագետ բժիշկը այսպիսի կնոջ հետ կանցկացնի մի շարք հետազոտություններ, որոնք կբացահայտեն՝ արդյոք նրա մոտ կա թաքնված կիրք իր սեռի նկատմամբ, որը կարող էր ձևավորված լինել դեռահասության տարիքում՝ ենթագիտակցական մակարդակում և որն արգելակում է հակառակ սեռի հետ ինտիմ հարաբերությունները: Բացի այդ, սեքսոլոգը կնոջը կուղարկի գինեկոլոգիական ամբողջական հետազոտության, եթե նույնիսկ կինը ոչ մի գանգատ կամ անհանգստություն չունի: Լինում են դեպքեր, երբ ոչ լուրջ հորմոնային շեղումները նախ փոխում են լիբիդոն, հետո նոր՝ վերարտադրողական ֆունկցիան: Այդ դեպքում պահանջվում է հորմոնային ֆոնի շտկումներ դեղամիջոցների կամ ֆիտոթերապիայի միջոցով:

Մի քանի օգտակար խորհուրդ բժիշկներից

  • Որպես ֆրիգիդության հաղթահարման միջոց բժիշկները խորհուրդ են տալիս փոփոխել ինտիմ միջավայրը:
  • Մի բաժակ գինին կօգնի վերացնել կաշկանդվածությունը, հանգիստ երաժշտությունը և թույլ լուսավորությունը սովորաբար օգնում են արթնացնել զգայունությունը:
  • Կնոջը երբեմն օգնում է նոր զուգընկերը, քանի որ անծանոթ տղամարդուն կարելի է միանգամից ներկայացնել իր անձի մի կողմը՝ առանց վախենալու նրա զարմացած հայացքներից:
  • Կարելի է օգտագործել աֆրոդիզիակներ, համապատասխան խոհանոց և բույսեր, որոնք կօգնեն արթնացնել կնոջ ցանկությունները (օրինակ՝ մատուտակի արմատներից պատրաստված թեյ):
  • Արդյունավետ կլինի չշտապելը, էրոգեն գոտիների ուսումնասիրումը, ազատ զրույցները և միասին փորձարկումները, քանի որ առանց դրանց սերը և գրավչությունը ժամանակի ընթացքում մարում են և հանգեցնում զգայունության նվազման:

Աղբյուրը՝ psychologies.ru

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում