Սխալ պատկերացումներ կանանց մոտ տեստոստերոնի մասին
Սխալ պատկերացումներ կանանց մոտ տեստոստերոնի մասին
Տղամարդիկ ունեն զգալիորեն ավելի շատ տեստոստերոն, միևնույն ժամանակ, այս ստերոիդ հորմոնը կարևոր է նաև կանանց առողջության և բարեկեցության համար: Ստորև կանդրադառնանք տարածված միֆերի՝ կապված կանանց մոտ տեստոստերոնի առկայության մասին:
Միֆ 1. Տեստոստերոնը զուտ արական հորմոն է:
Թեև կանայք զգալիորեն ավելի քիչ տեստոստերոն ունեն, քան տղամարդիկ, այն դեռևս ամենաառատ ակտիվ ստերոիդ հորմոնն է: Կանանց մոտ մինչև դաշտանադադարը, այն 15-20 անգամ գերազանցում է էստրադիոլի քանակը, որը «իգական» հորմոն կոչվող էստրոգենների խմբից է:Այսպիսով, չպետք է տեստոստերոնը համարենք զուտ արական, ճիշտ այնպես, ինչպես էստրոգենը միայն իգական: Երկու սեռերն էլ ունեն ընկալիչներ, որոնք զգայուն են երկու ստերոիդ հորմոնների նկատմամբ:
Միֆ 2. Կանայք տեստոստերոնի կարիք ունեն միմիայն լիբիդոն բարձրացնելու համար:
Չնայած բազմաթիվ գիտական աշխատանքներին, որոնք նվիրված են տեստոստերոնի ազդեցությանը սեռական ցանկության վրա, այս հորմոնի դերը կանանց օրգանիզմում շատ ավելի մեծ է: Այս անդրոգենն անհրաժեշտ է ոչ միայն նորմալ լիբիդոյի, այլև կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության ու+- բարեկեցության համար նրա ողջ կյանքի ընթացքում:
Միֆ 3. Տեստոստերոնը կանանց ստիպում է նմանվել տղամարդկանց:
Սինթետիկ տեստոստերոնի օգտագործմամբ թերապիան կարող է իրականում առաջացնել մազերի աճ դեմքի, ձեռքերի և կրծքավանդակի շրջանում, ինչպես նաև աննշան մեծացնել ծլիկը: Հորմոնի ազդեցությունը կախված է դրա քանակից, իսկ անցանկալի ազդեցությունները կարելի է վերացնել՝ նվազեցնելով դեղաչափը։
Միֆ 4. Տեստոստերոնը ձայնը խռպոտ է դարձնում:
Ոչ մի ապացույց չկա, որ տեստոստերոնը կարող է ձայնը խռպոտ դարձնել: Ավելին, չկա նույնիսկ ֆիզիոլոգիական մեխանիզմ, որը կարող է պատասխանատու լինել դրա համար։
Միֆ 5. Տեստոստերոնը հանգեցնում է մազաթափության:
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ ունեցող կանայք ունեն տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ և մազաթափություն, բայց դա չի ապացուցում կապը այդ երկուսի միջև: Ճաղատությունը հիմնականում բնորոշ է գլյուկոզայի նյութափոխանակության խանգարում ունեցող մարդկանց, և դա կախված չէ սեռից։
Միֆ 6. Տեստոստերոնը վնասակար է սրտի համար:
Քանի որ տղամարդիկ ավելի հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններով, ենթադրվում է, որ դրանում ներգրավված են անդրոգենները: Միևնույն ժամանակ, կան ապացույցներ, որ տեստոստերոնը, ընդհակառակը, պաշտպանում է սիրտը. այն օգնում է կերտելու բարեկազմ մկանային զանգված, բարենպաստ ազդեցություն ունի գլյուկոզայի նյութափոխանակության և լիպիդային պրոֆիլի վրա և լայնացնում է արյան անոթները: Բացի այդ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեստոստերոնի հավելումը բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը, ինսուլինի զգայունությունը և մկանային ուժը սրտային անբավարարություն ունեցող կանանց մոտ:
Միֆ 7. Տեստոստերոնը մեծացնում է ագրեսիվությունը:
Տեստոստերոնին փոխարինող թերապիան և նույնիսկ այս հորմոնի մեծ չափաբաժինների միջմկանային ընդունումը մարդկանց ագրեսիվ չեն դարձնում: Միևնույն ժամանակ, ապացույցներ կան, որ ագրեսիան և թշնամանքը կապված են էստրոգենի արտադրության հետ: Քանի որ տեստոստերոնը կարող է վերածվել էստրադիոլի, դրա ներգրավվածությունը չի կարելի հերքել: Միևնույն ժամանակ, էստրոգենների դասի ստերոիդ հորմոնները կարող են առանց դրա, օրինակ, սոցիալական գործոնների ազդեցության տակ մեծացնել ագրեսիան։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ անդրոգենների անբավարարությամբ կանանց մոտ ենթամաշկային տեստոստերոնի իմպլանտների թերապիան օգնել է 90%-ով նվազեցնելու ագրեսիվությունը, դյուրագրգռությունը և անհանգստությունը:
Միֆ 8. Տեստոստերոնը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեստոստերոնն ունի օգտակար ազդեցություն՝ նվազեցնելով բջիջների բազմացումը և պաշտպանելով կրծքագեղձի հյուսվածքը էստրոգենի գերխթանումից: Գիտնականները նշում են, որ «արական» և «իգական» հորմոնների հավասարակշռությունն ավելի կարևոր է, քան դրանց քանակը։ Սա կարող է հանդիսանալ պատճառ, որ տեստոստերոնը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը կանանց մոտ, ովքեր անցնում են էստրոգենային թերապիա:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին