Եթե ՈՒՁՀ-ի ժամանակ հայտնաբերվել են անոթային հյուսակի կիստաներ
Եթե ՈՒՁՀ-ի ժամանակ հայտնաբերվել են անոթային հյուսակի կիստաներ
Անոթային հյուսակները առաջինն են հայտնվում պտղի ուղեղում:
Սրանք բարդ կառույցներ են, որոնք վկայում են ուղեղի երկու կիսագնդերի զարգացման մասին։ Անոթային հյուսակը հեղուկ է արտադրում, որը սնուցում է գլուխը և ողնուղեղը:
Երբեմն հեղուկը ձևավորում է կուտակումներ անոթային հյուսակի երսում, որոնք ՈՒՁՀ-ն դիտարկում է որպես կիստաներ։
Անոթային հյուսակի կիստաները երբեմն հայտնաբերվում են
ՈՒՁՀ-ի միջոցով՝ հղիության 18-22-րդ շաբաթականների ընթացքում: Կիստայի առկայությունը չի ազդում ուղեղի զարգացման և գործառույթի վրա: Կիստաները սովորաբար ինքնաբուխ անհետանում են հղիության 24-28-րդ շաբաթականների ընթացքում:
Հաճախակի՞ են առաջանում անոթային հյուսակի կիստաներ:
• Բոլոր նորմալ հղիությունների 1-2 % -ի դեպքում պտղի մոտ առկա է լինում անոթային հյուսակի կիստա,
• 50 %-ի դեպքում հայտնաբերվում են երկկողմանի կիստաներ,
• 90 %-ի դեպքում կիստաները ինքնաբուխ անհետանում են հղիության 26-րդ շաբաթականում,
• Կիստայի քանակը, չափը և ձևը կարող են տարբեր լինել,
•Կիստաները հանդիպում են նաև առողջ երեխաների և մեծահասակների մոտ:
Որքա՞ն հաճախ են անոթային հյուսվածքների կիստաները պտղի մոտ հայտնաբերվում քրոմոսոմային հիվանդությունների՝ մասնավորապես Էդվարդսի համախտանիշի դեպքում:
Այս հիվանդությամբ պտուղը միշտ ունենում է զարգացման բազմաթիվ արատներ, ուստի միայն անոթային հյուսակի կիստայի առկայությունը չի մեծացնում այդ հիվանդության զարգացման ռիսկը և ցուցում չէ այլ ախտորոշիչ ընթացակարգերի համար: Դաունի հիվանդության դեպքում անոթային հյուսակի կիստաներ սովորաբար չեն հայտնաբերվում: Էդվարդսի համախտանիշի առաջացման ռիսկը անոթային հյուսակի կիստաների առկայության դեպքում կախված չէ կիստայի չափերից և նրանց միակողմանի կամ երկկողմանի լինելուց: Կիստաների մեծ մասը վերանում է 24-28-րդ շաբաթականների ընթացքում, ուստի վերահսկիչ
ՈՒՁՀ-ն իրականացվում է
28-րդ շաբաթականում: Այնուամենայնիվ, եթե անոթային հյուսվածքների կիստաները 28-30 -րդ շաբաթականում չեն վերանում, այն չի ազդում երեխայի հետագա զարգացման վրա:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին